05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Նախ և առաջ՝ Լապշինը ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացի չէ»

Լապշինի գործի հետ Հայաստանն ու Ղարաբաղը  առանձնապես կապված չեն: Իրականում այս դեպքերի պատճառը Բելառուսի և Ռուսաստանի սրված հարաբերություններն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետն ընդգծեց՝ Ռուսաստանի և Բելառուսի փոխհարաբերությունները վերջին շրջանում սրվել են, նրանք հակասություններ ունեն, իսկ Բելառուսի նախագահը բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում ՀԱՊԿ-ի […]

ՊԵԿ-ը կանխել է դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձը

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք են բացահայտել: Փետրվարի 1-ին Մեղրիի մաքսակետով «Կուպելյան եղբայրներ» ՍՊԸ-ն փորձել է  Հայաստան ներմուծել ավելի քան 13 տոննա տարբեր տեսակի առանցքակալ, որոնց ուղեկցող փաստաթղթերում որպես արտահանող երկիր նշված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները: «Այս փաստը հենց սահմանին կասկածի տեղիք […]

Այդ սուրբ տեղը թափուր չի մնա. ՀՀԿ-ականը՝ Հովիկ Աբրահամյանից ու մյուսներից (տեսանյութ)

«Այդ մասին շատ հստակ շաբաթ օրը կտեղեկանաք: Քննարկումները տեղի կունենան այդ օրը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք առաջադրվելու է խորհրդարանական ընտրություններին: Հարցին, թե ցանկություն ունի լինել հաջորդ խորհրդարանում, նա պատասխանեց. «Ես իմ ցանկությունները կարտահայտեմ շաբաթ օրը»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից հեռացումներին, ապա նա […]

Մասսայական անկարգություններ Փարիզում․ այրել են մեքենաներ ու խանութներ /տեսանյութ/

Փարիզում մասսայական անկարգություններ են տեղի ունեցել։ Երիտասարդները այրել ու ավիրել են խանութներն ու մեքենաները, ոստիկանները ստիպված են եղել զենք կիրառել։ Մանրամասները՝ տեսանյութում

Ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում. նախարարը՝ վարչապետի հորդորից/տեսանյութ/

«Դա հորդոր էր, քանի որ մենք թևակոխելու ենք նախընտրական ժամանակահատված, որպեսզի չլինեն անհարկի չարաշահումներ, տրվեց նման հորդոր: Արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել այլ նպատակով: Դա հորդոր էր, որ այդպիսի բաներով չզբաղվեն: Ես կարծում եմ, որ դա Ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում»,- այսօր՝ փետրվարի 9-ին Կառավարության նիստից հետո վարչապետի հորդորին անդրադարձավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ավելի վաղ […]

Մի քիչ էլ դիմացեք․ Գագիկ Սուրենյանի կանխատեսումը /ֆոտո/

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. «Այս պատկերը նկարել եմ 2013թ գարնանը՝ Արագած լեռան 2600-2700մ բարձրության վրա: Հայաստանում ուրիշ ոչ մի տեղ նման տեսարանի չեմ հանդիպել, բան չմնաց, գալիս է սիրո ու զարթոնքի եղանակը՝ երկար սպասված գարունը: Մի քիչ էլ դիմացեք… Ճիշտ է, փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր, բայց […]

Բակերում ձյունը մաքրվում է

Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր,  բակեր  ու  միջբակային տարածքներ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվող այս գործընթացը կազմակերպվել է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով: Աշխատանքները վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը:

Վալերիկ Մուրադյանի սևազգեստ մայրը վատացել է Կառավարության մոտ

Այսօր Կառավարության  հերթական նիստի օրը՝ Կառավարության դիմաց բողոքող  սեւազգեստ մայրերից՝ Վալերիկ Մուրադյանի մոր ինքնազգացողությունը վատացավ: Օգնության համար «Շտապօգնություն» կանչեցին: Նշենք, որ սեւազգեստ մայրերը պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Նրանք տարիներ շարունակ պահանջում են վերանայել իրենց որդիների գործերը և պնդում են, որ տղաներին բանակում սպանել են;

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսներն աճել են 0.46%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.58 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.49%-ով եւ հասել 55.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված