27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նախ և առաջ՝ Լապշինը ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացի չէ»

Լապշինի գործի հետ Հայաստանն ու Ղարաբաղը  առանձնապես կապված չեն: Իրականում այս դեպքերի պատճառը Բելառուսի և Ռուսաստանի սրված հարաբերություններն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետն ընդգծեց՝ Ռուսաստանի և Բելառուսի փոխհարաբերությունները վերջին շրջանում սրվել են, նրանք հակասություններ ունեն, իսկ Բելառուսի նախագահը բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում ՀԱՊԿ-ի հարթակն օգտագործում է իր շահերն առաջ տանելու համար:

«Բելառուսը ինչ-որ քայլ արեց, քանի որ Ադրբեջանը ինչ-որ բան է խնդրել:  Իսկ դա արվեց նախագահների մակարդակով։ Իսկ Հայաստանում տվյալ թեմայի վերաբերյալ քննարկումներն արվում են ֆեյսբուքյան հարթակում՝  քննարկումների մակարդակով»,-ասաց Իսկանդարյանը։

Անդրադառննալով Բելառուսում ՀՀ դեսպանին  հետ  հետ կանչելու լուրերին՝ քաղաքագետը շեշտեց.  «Նախ և առաջ՝   Լապշինը ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացի չէ։ Բելառուսն ու Հայաստանն ունեն փոխհարաբերություններ, որոնք  երբեմն  լավ են,   երբեմն  վատ։ Հայաստանը շատ երկրներում ունի դեսպաններ, այդ երկրների հետ փոխհարաբերության ամեն մի վատացումից դեսպան հետ չեն կանչում, եթե այդպես լինի, ոչ մի տեղ դեսպան չի մնա, դեսպանները նրա համար են, որ պահեն այդ հարաբերությունները»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ