26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Թալիշցիներն ընտրելու հնարավորություն ունեն

Փետրվարի 19-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հրավիրեց մամուլի ասուլիս՝ միջազգային դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ ՀԿՀ նախագահը երախտագիտություն հայտնեց նրանց՝ Արցախի Հանրապետության ընտրական և հանրաքվեների գործընթացների նկատմամբ հետաքրքրվածության և մշտական ուշադրության համար։ Ըստ Ս. Արզումանյանի՝ դիտորդներից և լրագրողներից շատերն Արցախում ընթացող ընտրական պրոցեսներին մասնակցում են […]

Բելգիայի Թագավորության պատվիրակները այցելել են Արցախի խորհրդարան

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին: Խորհրդարանի նախագահը, կարևորելով հանրաքվեին միջազգային դիտորդների ներկայությունը, նշել է. «Մենք արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքվե  և կարևորում ու […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններր ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 15-20մ: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Զարուհի Փոստանջյանը հեռանում է

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հեռանում է կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում կատարելով: «Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու […]

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը այցելել է Արցախի խորհրդարան

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին: Այս օրերին նրանք գտնվում են Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ներկայությունը Արցախի համար անչափ կարևոր իրադարձությանը՝ հույս հայտնելով, […]

Տղամարդը բարձրացել է սարն ու մահացել

Փետրվարի 19-ին, ժամը 15:35-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արարատի մարզի Գոռավան գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող (դեպի Ուրցաձոր) սարը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Չայբախան» կոչվող հատվածից հայտնաբերվել է 1960 թ. ծնված Ա. Պ.-ի դին: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության […]

Ինչ է ասում Աստվածաշունչը ուսման մասին

Որդյակ, ուսում փնտրիր քո մանկությունից, եւ մինչեւ ծերություն իմաստություն պիտի գտնես։ Մոտեցիր նրան վարողի եւ սերմանողի նման, եւ սպասիր նրա բարի պտուղներին. թեեւ այն մշակելու պահին մի փոքր կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված