26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Լավրովն ու Մամեդյարովը կանդրադառնան ԼՂ հիմնահարցին

Պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է Տասս գործակալությունը։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այսօր բանակցություններ կանցկացնեն, որի ընթացքում կանդրադառնան տարածաշրջանային և միջազգային կարեւոր խնդիրների, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։   ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է […]

Սառեցնել տաք գլուխները

«Եթե որեւէ մեկն «Իսկանդեր» համակարգերի վերաբերյալ իմ խոսքերն ընկալել է որպես սպառնալիք` իրավացի է», -հայտարարել է ՀՀ պաշտպանություն նախարար Վիգեն Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ընթացքում` միաժամանակ ընդգծելով, թե  հայկական կողմը փորձում է չշիկացնել իրավիճակը. «Եթե իմ հայտարարությունը որեւէ մեկին վախեցրել է, ուրեմն այն ճիշտ պահին, ճիշտ ձեւով է արվել, որովհետեւ նպատակը հենց դա էր` […]

Գլխավոր դատախազությունը «Հաց բերողին» ազատ արձակելու հարցում չի շտապում

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու […]

Դա մեզ խանգարում է

Զգուշացեք ինքնահավանությունից: Դա մեզ խանգարում է կատարել ամենամեծ պատվիրանը՝ սիրել Աստծուն: Ինքնահավանությունը հեռացնում է Աստծուց: Հաճախ տեսնում եմ, թե ինչպես են Քրիստոնյա ընկերներս սայթաքում այս կրքի տակ: Նրանք կամա թե ակամա գովեստ ու փառք են փնտրում իրենց ընկերներից: Ձեզ թվում է, թե սա անվնաս կիրք է, բայց Քրիստոսն ասում է «դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, […]

Սերժ Սարգսյանն ուշ եկավ…Վազգեն Սարգսյանը կարող էր չգալ, բայց եկավ /տեսանյութ/

27 տարի առաջ ապրիլի 2-ին «Անկախության բանակ» ռազմական միավորման հրամանատարների և Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ նախաձեռնող խմբի կողմից հիմնադրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Կուսակցության անցյալի եւ ներկայի մասին Henaran.am-ը ներկայացնում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ հարցազրույցի կրկնությունը` հաշվի առնելով ներկա քաղաքական օրակարգը, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելով սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ում ծննդյան տարեդարձն էր […]

5 պատգամավոր հանդիպել է դատախազի հետ․ Հաց բերողին ազատ կարձակեն

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով այսօր հանդիպում է եղել Ազգային ժողովի պատգամավորների հետ, ովքեր հանդես էին եկել Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրությամբ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հայտնեց, որ հանդիպմանը մասնակցել է 5 պատգամավոր՝ ինքը Մանուկյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ խմբակցության ու […]

Երկրաշարժ Արցախում

Սույն թվականի մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԼՂՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Ձյուն է գալիս

Հ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 5-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Մեղրու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում,  կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված