Պահքը մերժողների ու պահողների մասին /տեսանյութ/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այցի շրջանակներում Նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
«Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սա առաջին ընտրություններն են, հարաբերական առումով, որտեղ գաղափարները պարտություն են կրել և իրենց տեղը զիջել են, այնպիսի հասարակական հարաբերությունների, որին այժմ մենք ականատես ենք լինում»,-այսօր՝ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Նորայր Նորիկյանը: Մանրամասնելով ասելիքը իրավաբանը նկատեց , որ այս ընտրությունների ելքը որոշելու են տարածքային ցուցակներով ընդգրկված անձինք, որոնցից […]
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է․ «Բաքվի երկերեսանիությունն անսահման է. դեսպանը, ով կողմնակից է պատերազմին, ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն»: Հիշեցնենք, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին առաջադրվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավարի պաշտոնում։ Հիշեցնենք նաեւ, որ Բյուլբյուլօղլին իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ԼՂ հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական […]
ՌԴ Պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինն ու Նատալյա Պոկլոնսկայան Պետդումա են առաջադրել օրինագիծ, որում առաջարկվում է քաղաքացիություն տալ «հողի իրավունքով»։ Դա նշանակում է, որ մարդ իրավունք ունի քաղաքացիություն ստանալ, եթե ծնվել է տվյալ տարածքում՝ անկախ ռասսայական, ազգային կամ լեզվական պատկանելության։ Պատգամավորներն իրենց օրինագծում առաջարկում են հեշտացնել Ռուսաստանի գրանցումը ԽՍՀՄ նախկին երկրներում ծնվածների համար։ Օրինագիծը դեռ քննարկման […]
Նովրուզ Բայրամին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք է ակնկալվում : Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը: Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն: […]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Բացի այդ՝ Պաշտպանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր […]
«Փաշինյանը միշտ էլ պատրաստ է, Աշոտյանի պրոբլեմն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանավիճել Արմեն Աշոտյանի հետ: Ինչ վերաբերում է նրան, որ իրենց դաշինքի անդամների ցուցապաստառներն են ճղել, իսկ ոստիկանությունն էլ հայտարարել է, թե դրանք անչափահասներն են արել, ապա Ս. […]
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ պատասխանելով Ռոբերտ Սարգսյանին ՝ գրում է. «Երեկ ռադիոյով մի պահ լսեցի՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանից, թերեւս նաեւ իմ քննադատություններին ի պատասխան ասում էր՝ մենք խոսելու փոխարեն գործ ենք արել: Ի՞նչ գործ, ի՞նչ գործ եք արել Ռոբերտ ջան: Եթե նկատի ունեք ամեն օր բոլոր օրինագծերին կողմ քվեարկելը՝ դրանց բովանդակության […]