18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին /ֆոտո/

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը  ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին […]

Հարձակվել են զինվորականների վրա․ զոհեր եւ վիրավորներ /տեսանյութ/

Չեչնիայում զինված հարձակում է տեղի ունեցել զինվորականների վրա։ Օգտվելով մառախուղից՝ զինյալները փորձել են ներխուժել զինվորական թաղամաս, սակայն նրանց ժամանակին նկատել են։  Արդյունքում փոխհրաձգություն է սկսվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Մանրամասները՝ տեսանյութում

Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային ՍերգեյԱսատուրովը (անձնական մարզիչ՝ Գուրգեն Գրիգորյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Հայ մարզիկըսեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162.5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին: 2017 թվականի ամռանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ […]

Ծառուկյանը` փեսայի համար

«Ծառուկյան» դաշինքն այսօր ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ  Արարատի մարզում էր: Արտաշատ քաղաքում  Ծառուկյանը հորդորեց քվեարկել իր փեսայի՝  Արգամ Աբրահամյանի  օգտին: «Արտաշատում մեր թեկնածուն Աբրահամյան Արգամն է, նա լիարժեք մտածում է իր անունի, գործի, քաղաքացու համար, նրա արդարությունը, մոտեցումը սաղ դուք բոլորդ զգացել եք կարճ ժամանակահատվածում, խոսքի տեր մարդ ա, ուզում ա անի, օգնական լինի, արդարացի […]

Սարոյան եղբայրներ ենք խաղում. ազատամարտիկը կոչ է անում/տեսանյութ/

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը: Ազատամարտիկը նկատեց.« Մեր սերունդը շատ լավ հիշում է «Սարոյան եղբայրները» ֆիլմը ու փաստացի այսօր մենք Հայաստանում Սարոյան եղբայրներ ենք խաղում»: Հակոբյանը ընդգծեց, որ ինքը և իր ընկերները հայրենապաշտ են և իրենց համար կարևոր է Հայաստան և […]

Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան

 Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալներ՝ Յաղշիգելդի Կակաևի և Դադեբայ Ամանգելդիևի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-թուրքմենական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:    

Ադրբեջանը պարտվում է

Օգտատեր Վահագն Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար: Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս […]

Ծառուկյանը իշխանության հետ կոալիցիա կկազմի՞

«Ծառուկյան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպեց  ժողովրդի հետ: Գագիկ Ծառուկյանը   Վեդի քաղաքում  իր ելույթի ընթացքում անդրադարձավ կոալիցիա կազմելու հարցին: «Բոլորը ցայտնոտի մեջ են, որ օր օրի անվերապահ վստահությունն աճում է «Ծառուկյան» դաշինքի նկատմամբ: Եթե 50+1 տոկոս չհավաքեմ, ես կորոշեմ` ում հետ եմ կոալիցիա կազմում: Ես ասել եմ` իշխանության հե՞տ եմ կոալիցիա կազմելու: Դուք […]

Հայաստանի խուլերը բոյկոտում են /տեսանյութ/

 ԱՀԹ խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը  այսօր ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին՝ ասաց ՝  խուլերի համայնքում առանձնապես չեն հետաքրքրվում քաղաքականությմաբ, ուստի, որպես այդպիսին, նախընտրած թեկնածու չունեն: «Մենք ավելի շատ մշակութային գործունեությամբ ենք զբաղված. քաղաքականությունը մեզ չի հետաքրքրում», – նշեց Գրետան: Ժեստերի լեզվի թարգմանիչ  Զուբեյդա Մելիքյանը նշեց՝ երկու անգամ զանգ է ստացել քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված