13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքները (ֆոտո)

Ապրիլի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը գանձարանի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրել է ազգային պահուստի պատմամշակութային արժեքները:

Քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ջ. Ամարյանից ստացված հաղորդման հիման վրա վերջինիս պատկանող խոշոր չափերով գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի` ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի ու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով էական վնաս է պատճառվել քաղաքացու օրինական շահերին, հեղինակազրկվել է իրավապահ համակարգը […]

Շարունակվում է մթերումների պարտքերի մարումների գործընթացը

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող  ընկերություններ 2015-2016 թվականներին  գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն:      Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:       2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով ապրիլի 8-ից Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված […]

Ֆլեշմոբի կամավոր մասնակիցները ծաղիկներ էին նվիրում տատիկներին /տեսանյութ/

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»-ն ֆլեշմոբ է կազմակերպել:  Ֆլեշմոբի կամավոր աշխատակիցները ծաղիկներ էին նվիրում տատիկներին՝ նրանց ցանկանալով առողջություն և բարեկեցություն: Մանրամասները՝ տեսանյութում:      

Նախագահի թեկնածուի վրա ալյուր են լցրել /տեսանյութ/

Ֆրանսիայի նախկին վարչապետ, այժմ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի վրա «ալյուրային հարձակում» է տեղի ունեցել։ Նա Ստրասբուրգում ընտրողների հետ հանդիպում էր անցկացնում, երբ անհայտ անձը նրա վրա ալյուր է լցրել։       

«Որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում, շահույթ չկա»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն: Վարչությունը, ելնելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014 և 2015 թվականների տնտեսական արդյունքների վերլուծությունից, ըստ գործունեության արդյունավետության մակարդակի իրականացրել է նշված կազմակերպությունների դասակարգում, ինչի համար որպես հայտանիշներ ընդունվել […]

Արցախյան ազատամարտում զոհված մեր հերոս քույրերը այսօր էլ մեզ հետ են

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ,   ՀՀ սփյուրքի նախարարությունում տեղի ունենցավ Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում, որին ներկա էին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների` Մարտիրոսյան Զոյայի, Եսայան Ռուզաննայի,   Սարգսյան Մարիետայի, Սարգսյան Արմինեի և ազատամարտիկ Ազնիվ Բալասանյանի մայրերը, պատերազմին մասնակցած «Անահիտ» դասակի կին մարտիկները, հայրենադարձ կանայք:  Բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Այնթափ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված