16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրանի նախագահի թեկնածուների անուններն արդեն հայտնի են

Քանի որ արդեն հայտնի են Իրանում մոտ մեկ ամիս հետո կայանալիք նախագահական ընտրությունների մասնակից վեց թեկնածուները, ապա, հաշվի առնելով մեր հարավային հարևանի էթնիկ-դավանական և լեզվական առանձնահատկությունները, կարծում եմ՝ կարևոր կլինի հասկանալ, թե ինչ ծագում ունեն և որտեղից են սերում մերձավորարևելյան այս գերտերության նման բարձր պաշտոն ստանձնելու հավակնություն ունեցողները: Գործող նախագահ Հասան Ռուհանին ծագումով Սեմնան նահանգի […]

ՍԱՊԾ-ն լոլիկի մոնիտորինգ է իրականացնում նաև շուկայում. անհանգստության որևէ հիմք չկա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը: Անվտանգության ցուցանիշները, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացվում, այդ թվում՝ սահմանային, ամրագրված են Եվրասիական տնտեսական […]

Խելագար կնոջ միջից փորձել են հանել չարքը․ սարսափելի կադրեր /տեսանյութ/

Յութուբում սարսափելի տեսանյութ է տարածվել, որում խելագար կնոջ միջից փորձում են հանել չարքը։ Դեպքը տեղի է ունեցել Ասիայի հյուսիս-արեւելյան երկրներից մեկում, նշվում է, որ այստեղ նման սովորույթները լայն տարածում ունեն։

«Պետք է համարձակորեն որակ փոխենք». Վարչապետը հանդիպել է ֆերմերների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիներն ու իրականացվող ծրագրերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձևակերպել է ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա արդյունավետ ու ժամանակակից: «Մեր բոլոր ծրագրերն ուղղված են կոոպերացիաների զարգացմանը, ժամանակակից […]

Ջենիֆեր Լոպեսը միացել է #KeepThePromise արշավին /տեսանյութ/

Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը միացել է «պահիր խոստումը» #KeepThePromise   արշավին: «Մենք բոլորս պետք է մտածենք մարդու իրավունքների մասին, հոգ տանելով փախստականների ու երեխաների մասին: Ես Ջենֆեր Լոպեսն եմ, և ես խոստանում եմ ընդմիշտ պահել խոստումս»,- իր տարածած տեսանյութում ասում է երգչուհին: Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին #KeepThePromise   արշավին բազմաթիվ հանրահայտ աստղեր են միացել։  

Նախագահը բարձր է գնահատել ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերի հետ կապված Ֆրանկ Էնգելի ակտիվ գործունեությունը: Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորին պարբերաբար Արցախ այցելելու և ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու տեսանկյունից իրավիճակին տեղում ծանոթանալու, արցախահայության տրամադրությունների […]

«Տարոն Մարգարյանը աշխատող մարդ է, նա ուժեղ թիմ ունի»

Երևանի ավագանու թեկնածու, մաեստրո Երվանդ երզնկյանը կարծում է  Տարոն Մարգարյանին հարկավոր է հավատալ ոչ միայն նրա գենի համար ու նրա հորը ճանաչելու համար:  Այս մասին վերջինս հայտարարեց  Արաբկիր վարչական շրջանում՝ ընտրողների հետ հանդիպման ընթացքում:  «Ես հավատում եմ Տարոն Մարգարյանին,  ոչ թե նրա համար որ նա բարեկարգել է մանկապարտեզները, երաժշտական դպրոցները… Այդ մասին շատերը գիտեն:  Ես […]

Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի պատգամը

Լիբանանում Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ են անցկացվել: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Մեհրաբում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչումն սկսել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի պատգամով: «Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ոճիր է: Հայ ժողովուրդը 20-րդ դարում գործած ցեղասպանության առաջին զոհն է եւ շարունակում է արդարություն պահանջել, մինչդեռ թուրքական իշխանությունները […]

«Մենք դժվարություններից չենք խուսափում»

 Գործող քաղաքապետ   Տարոն Մարգարյանն այսօր Արաբկիրում՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում զրուցելով  լրագրողների հետ՝   ասաց՝  այն կարծիքին չէ, թե  եթե  իր վերընտրվելու դեպքում «Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն  հայկտնվեն խորհրդարանում, դա իր համար փորձություն է լինելու: Տարոն Մարգարյանն ընդգծեց՝ պատրաստ է աշխատել բոլորի հետ, միայն թե, տվյալ անձինք կամք ունենան աշխատել հանուն մայրաքաղաքի բարգավաճման: «Աշխատող մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված