Աստված թող հեռու պահի մեզնից այդ գերդաստանի մեծից մինչև փոքրն ու նորածինը
«Հպարտությունը» հայրն է սատանայի: «Նախանձը» մայրն է նրա, և ունեն հինգ զավակ: Ավագ որդին «բարկությունն է, որը ամունացած է հանդգնության հետ և ունեն ուստրեր և դուստրեր` որոնց անվանել են տարաձայնություն, հայհոյանք, վիրավորանք, ծեծ և սպանություն անուններով: Միջնեկ որդին «ծուլությունն» է, որը ամուսնացած է ձրիակերության հետ և դարձյալ ունեն զավակներ` անվամբ պատճառաբանություն, հուսահատություն և տրտունջ անուններով: […]