Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Կարապետյանին ներկայացրել է, մասնավորապես, քաղաքացիական պատրաստության միջոցով ազգային դիմակայության բարձրացման, աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման, բնակչության օգնության հասանելիության ապահովման ուղղությամբ կարողությունների զարգացման, միջազգային կայուն գործընկերության և այլ ուղղություններով […]