Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում ութ մեդալ են ապահովել
Մայիսի 17-ից 20-ը Թբիլիսիում ընթանում է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրներից: Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) եւ վին-չուն (2 մարզիկ) դիսցիպլիններում: Ավանդական ուշուի […]