03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 16-ին Ժամը  10.00-20.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Կոշ, Շամիրամ, Դպրևանք, Նոր-Եդեսիա  համայնքների  և «Կոշ» քրեակատարողական հիմնարկի  ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Օրորոցում կխեղդեն. Հրապարակ

Իրականում Հայաստանում հեղափոխություն անելը շատ բարդ է ոչ միայն ընդդիմության համար, այլեւ իշխանության՝ եթե նա որոշել է կտրուկ փոխել տնտեսական վիճակը, հանրային հոգեբանությունը կամ սոցիալական ոլորտի խոշոր բարեփոխումներ անել։ Եվ պատճառն այն է, որ մեր հասարակությունը ոչ միայն սարսափելի պահպանողական է՝ իր հայրերի ու պապերի ավանդույթներից, իր հին-փտած կենցաղից կառչած, այլեւ յուրաքանչյուր նոր բան սվիններով […]

Երիտասարդ աղջիկն ընկել է 8-րդ հարկից

Հունիսի 14-ին՝ երեկոյան ժամը 22-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենքից մարդ է ընկել։ Ինչպես Henaran.am-ին հայտնել են ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը բակում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի: Պարզվել է, որ վերջինս ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով շենքի 8-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից: Մահացածը նույն շենքի 8-րդ […]

Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը

Երևանում կայացել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի 11-րդ խաղարկությունը, որին մասնակցել են 35մարմնամարզիկներ: Գավաթի խաղարկությունը միջազգային է, որի այս անգամ մասնակցել է նաև Ուզբեկստանի թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են մարզիկներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Բազմամարտում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ ԱրթուրԴավթյանը: Նա լավագույնն է ճանաչվել հենացատկում, օղակների, զուգափայտերի  և պտտաձողի […]

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի վարչապետն ու Տաջիկստանի նախագահն ընդգծել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու […]

Փողային գզվռտոց Հաց բերողի շուրջ. Հրապարակ

Զարմանալի է Արթուր Սարգսյանի երկրպագուների, ֆանատների, հարազատների, նրան աջակցող ՀԿ-ների, նրա փառքին շուլալված անձանց, նրան պաշտպանողների ու աջակցողների գզվռտոցը նրա մահից հետո։  Նախ՝ Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, խմբագրություններով անցավ, եկավ նաև «Հրապարակ»։ Նա սիգարետը սիգարետի հետևից կպցնելով, պատմում էր, որ որդու հուղարկավորության հարցերով հանձնախումբն իրականում ոչինչ չի արել, մահվան ժամանակ եղել է դուդուկ ու […]

«Ռսի տանկերը ավիրում են». ռուսական զինուժը անցնում է սահմանները. Հայկական Ժամանակ

Armtimes.com-ը մի քանի օր է՝ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից ահազանգ է ստանում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը: «Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի […]

Ես կամերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար. Հայկական Ժամանակ

Primecrime.ru-ն, որը մաս­նագիտացած է «գողական աշխարհի» անցուդարձը լուսաբանելու գործում, օրերս հետաքրքրիր մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Չեխիայի «Կառլովի Վարի» հանգս­տավայրում տեղի ունեցած հայտնի իրադարձություննե­րի մասին: Հիշեցնենք, այդ օրը չեխական ոս­տիկանությունը ձերբակալել էր «գողական սխոդկայի» հավաք­ված մի քանի օրենքով գողերի ևւ քրեական հեղինակությունների, այղ թվում նաեւ՝ ռուսաստանաբնակ հայ գործարար եւ քրեական շրջանակներում հայտնի Ռուբեն Թաթուլյանին՝  Ռոբսոնին: […]

Սահակաշվիլին կարող է զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից եւ փոխանցվել Վրաստանին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ակտիվ բանակցություններ է վարում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն հանձնելու շուրջ։ Այդ մասին հայտարարել է Սահակաշվիլու աջակից Դավիդ Սակվարելիձեն հեռուստահարցազրույցի ժամանակ, գրում է Лента.ру-ն։ «Ասում են, որ եթե Սահակաշվիլին չդադարեցնի իր ընդդիմադիր գործունեությունը, նրան կարտահանձնեն Վրաստանին»,- ասել է նա՝ նշելով, որ Պորոշենկոն միշտ էլ չի ցանկացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված