02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը Թուրքիայում նոր դեսպան է նշանակել

Թուրքիայում  Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալեքսեյ Յերխովը: Ըստ թուրքական «Karar» լրատվամիջոցի՝ Յերհովին դեսպան նշանակելու մասին հրամանը ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Յերխովը կզբաղեցնի նախկին դեսպան Անդրեյ Կարլովի տեղը, որը սպանվեց 2016թ. դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում։ Յերխովը նախկինում զբաղեցրել է Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարլովի սպանության գործով զբաղվող Անկարայի […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Գյանջումյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ամենայն բարիք: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Նշանակալի է Ձեր ավանդը հայ ժողովրդական պարարվեստի զարգացման և տարածման գործում: Հավատարիմ մնալով իսկական արվեստագետի կոչմանը՝ տասնամյակների […]

Նոր Նորքում ապօրինի ծառահատում է իրականացվել

Երևանի ավագանու անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ ահազանգելով Նոր Նորքում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների մասին: «Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի  2-րդ   զանգվածի  Թոթովենց 3/9  հասցեի բնակիչներից, ովքեր  առավոտյան իրենց շենքի   հարակից  պուրակում  հայտնաբերել են 13 կտրված ծառերի  բներ  ու  տարածքը  շրջափակելու  փորձ անող տղաներ: Կտրված ծառերի  մասին […]

Տուլայի ավտովթարից տուժածների առողջական վիճակը

Երեկ  Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6­ը տեղափոխվել է Ստուպինո, 3­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց: Տեղեկացնում ենք, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, […]

Զինվորի մայր է խնդրում

Զինվորի մայր է խնդրում: Խնդրում է մեր բոլոր զինվորների համար: Խնդրում է, որ բոլորով համախմբվենք ու մի օր ծոմ պահենք ու այդպես Աստծուց ողորմություն խնդրենք մեր ազգի, հայրենիքի, բանակի ու մեր մեղքերի համար: Եթե համաձայն էք, պատրաստվեք Չորեքշաբթի օրը, Պահոց օր է, միասին մեկ օր ծոմ պահենք ու աղոթենք մեր երկնավոր Հորը ու ողորմություն խնդրենք […]

«Վտանգավոր է այն գաղափարը, որ հայկական բանակը երբ ուզի, հաջորդ օրը կհասնի Բաքու»

Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ադրբեջանը համարյա միշտ էսկալացնում է իրավիճակը, երբ իրեն անհրաժեշտ է որոշակի խնդիրներից իր հանրությանը շեղել: Կայքի մյուս վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն էլ նշեց, որ սնանկացել է Ադրբեջանի միջազգային բանկը, որը պետք է ֆինանսավորեր Ադրբեջանի երկաթուղու կառուցումը: Ինչ վերաբերում է  Մինսկի խմբի համանախագահների հավանական հայտարարության […]

Հունիսի 20-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 20-ին՝ ժամը ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ արցախա-ադրբեջանական սահմանային լարվածություն:   Հունիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը: ԹԵՄԱ՝ հունիսի 20-ը Փախստականի համաշխարհային օրն է:

Ֆրանսիայի խորհրդարանում հայ պատգամավորներ կլինեն

Հայտնի է, թե որ քաղաքական ուժերն են անցել Ֆրանսիայի խորհրդարան։ Նախօրեին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ հաղթել է նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ, պետություն» կուսակցությունը, հայտնում է РИА Новости-ն։ 577 տեղանոց խորհրդարանում Մակրոնի կուսակցությունը կունենա 308 տեղ: Իշխող կուսակցության կենտրոնամետ դաշնակից «Դեմոկրատական շարժումը» կունենա 42 տեղ:     Խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր ուժը կլինեն աջերից «Հանրապետականները» (113 տեղ), իսկ […]

Գյուղմթերքի արտահանման «նոր արագություն»

Սեզոնային գյուղմթերքի արտահանումը շատ կարևոր է կազմակերպել առավելագույնս արագ, քանի որ դրանց որոշ տեսակները ունեն շուտ փչանալու միտում: Խնդրի լուծման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի ամբողջական կիրառման միջոցով ներդրվել է գործընթացի արագացված մեխանիզմ: Իրականացվող բարեփոխոխումների շրջանակներում արտահանողներին կտրամադրվի նաև մատչելի խորհրդատվություն և օժանդակություն: Էկոնոմիկական թվերով ֆեյսբուքյան էջից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված