12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

«Վտանգավոր է այն գաղափարը, որ հայկական բանակը երբ ուզի, հաջորդ օրը կհասնի Բաքու»

Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ադրբեջանը համարյա միշտ էսկալացնում է իրավիճակը, երբ իրեն անհրաժեշտ է որոշակի խնդիրներից իր հանրությանը շեղել: Կայքի մյուս վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն էլ նշեց, որ սնանկացել է Ադրբեջանի միջազգային բանկը, որը պետք է ֆինանսավորեր Ադրբեջանի երկաթուղու կառուցումը:

Ինչ վերաբերում է  Մինսկի խմբի համանախագահների հավանական հայտարարության ազդեցությանն, ապա Տարոն Հովհաննիսյանը նկատեց, թե պետք չէ սպասել, որ եթե ԵԱՀԿ-ն մի հասցեական հայտարարություն անի, Ադրբեջանը դրանից կզսպվի, դա պետք է կրի հետևողական բնույթ և զուգորդվի մեր գործողություններով: Գարիկ Հարությունյանի կանխատեսմամբ՝ Մինսկի խումբը կարող է ավելի մեծ ճնշումներ գործադրել կողմերի վրա:

«Վտանգավոր է այն գաղափարը, որ հայկական բանակը երբ ուզի, հաջորդ օրը կհասնի Բաքու, և որ իրենք ոչխարներ են: Ծայրահեղություն է նաև այն, որ գերագնահատում են Ադրբեջանի զինված ուժերի հնարավորությունները»,-նշեց Տարոն Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ