07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Յան Համաչեկի, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ժեն Փինի […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան 10:00-16:00 Հաղթանակի 1, 2, 3, 5 փողոցները, Բաշինջաղյան փ. 13, 15, Շիրազի փ. 42 շենքերը, Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43; 19փ. 24-32; 22փ. 13-64; 24փ. 31-54; 25փ. 1-31; 26փ. […]

Դրանից Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի կշիռը չի բարձրանում

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն պնդմանը, թե Սեյրան Օհանյանի մասնակցությունը «Ժառանգության» համագումարին բարձրացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի կշիռը։ «Եթե ընդդիմադիրների խոսքը պարունակում է առողջ քննադատություն և այդտեղ կա միտք, ապա դա շատ լավ է ու ողջունելի: Դա ստիպում է իշխանությանն ավելի ճկուն լինել, մտածել, բացթողումները տեսնել: Ես ողջունում եմ ցանկացած կոնստրուկտիվ հայտարաություն»:

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 28-ին, դեռ չմեկնարկած հետաձգվեց: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված արտագնա նիստը պետք է մեկնարկեր ժամը 11:00-ին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ եկավ մեկ ու կես  ժամ անց եւ հայտարարեց, որ ոչ բոլոր ամբաստանյալներն ու փաստաբաններն են ներկա, այդ […]

Երեւանում օձ է հայտնաբերվել

Հունիսի 27-ին, ժամը 23:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող լաբորատորիայի պատին նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

«Լավ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգում են» /տեսակետ/

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում կես կատակ-կես լուրջ ասաց՝ ողջունելի է համարում  ընդդիմադիրների հայտարարություններն այն մասին, որ հեղափոխություն խոստանում են մի քանի ամսից, այլ ոչ թե հենց վաղը: «Տարիներ շարունակ ՝  թավշյա հեղափոխության մասին խոսողներն անըդհատ ասում էին՝ «վաղը, վաղը», հիմա գոնե մի քանի ամսով հետաձգում են․ դա […]

2016-ին ԱԺ-ն ընդունել է 287 օրենք

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի  քննարկման  ընթացքում  ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը հայտարարեց՝   2016 թվականին Ազգային ժողովին պետական բյուջեից հինգ հիմնական ծրագրերի մասով հատկացվել է 4 մլրդ 787 մլն 473 հազար դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն դրամ 932 հազար դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 99.7 տոկոս, խորհրդարանում  ԱԺ աշխատակազմն իրականցարել […]

ՊՆ-ում կրճատումներ կլինեն

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվում է Պաշտպանության նախարարությունում կառուցվածքի լրջագույն ձևափոխման խնդիրը ու խոսքը պարզապես հաստիք կրճատելու մասին չէ։ «Այս փոփոխությունների արդյունքում հիմնականում կրճատվում են կառուցվածքային ստորաբաժանումները։ Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Բոլոր նրանք, ովքեր կրճավելու են, ստանալու են հնարավորություն զորքերում ծառայությունը […]

Վերջին 10 օրում հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ. Նախարար

Վերջին 10 օրվա ընթացքում հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույցներ։ Այդ 8 զոհըդեռևս հուղարկավորված չեն ու արդբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա»,- ասաց Վիգեն Սարգսյանն՝ ընդգծելով, սա պետք է հաշվի առնել՝ հասկանալու համար, թե ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված