08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաստաբանական պալատի նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին

Փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից բռնի գործողություններ կատարելու միջադեպով փաստաբանների պալատի նախագահը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Հարգելի պարոն Գասպարյան, «Հայկական ժամանակի» 28.06.2017թ. հղումով տեղադրված տեսանյութի համաձայն Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են  բռնի գործողություններ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի […]

«Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա: Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ […]

Սեւանում կին է ջրահեղձ եղել

Հունիսի 28-ին, ժամը 16:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում երեխա է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ տեղի ուժերով Սևանա լճից դուրս է բերվել 1969 թ. ծնված Վ. Ա.-ի դին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի […]

Կրճատումներ, իհարկե, լինելու են. ինչու ԱԻՆ-ը նման որոշում կայացրեց

«Կրճատումները որպես այդպիսին նախատեսվելու են, եթե նախատեսվեն օպտիմիզացման շրջանակներում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ԱԻՆ-ում կատարվելիք ու կատարվող կրճատումներից: Հիշեցնենք, որ Կառավարությունում որոշում ընդունվեց Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի օպտիմալացման վերաբերյալ: «Դա գործընթաց է, տեխնիկական հագեցվածությունն է ավելանում, որակական նոր պահանջներ են դրվում, իհարկե, լինելու են կրճատումներ»,-հավելեց նախարարը: Դիտարկմանը, թե մարդիկ անգործ […]

«Սասնա ծռերի» անդամի եղբայրը ազատ է արձակվել

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր՝ հունիսի 28-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը  ազատ է արձակվել:  Այս մասին  Henaran.am –ը  տեղեկացավ  փաստաբան Լուսինե Սահակյանից : Փաստաբանը հայտնեց, որ սկզբում  ոստիկանությունում ասել են, որ Դավիթ Եղիազարյանին բերման են ենթարկել դատական իրավախախտում կատարելու համար: Ավելի ուշ ասել […]

Մեկնարկել են Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով չվերթները

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղու պաշտանական բացումը: Չվերթի պաշտանական բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաև՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր:  Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շամ Ուինգս» ավիաընկերությանը […]

Մանկական մահացությունը երեք անգամ ավելի արագ կերպով կարելի է կրճատել

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության՝ ամենախոցելի երեխաների և համայնքների առողջապահության և կյանքի պահպանման օգտին ներդրումներ կատարելը ծախսված գումարի դիմաց ավելի մեծ օգուտ է բերում: Ամենախոցելի երեխաների կարիքների համար ծախսված ամեն 1 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց երկու անգամ ավելի կյանքեր է հնարավոր փրկել, քան եթե այդ գումարը ծախսվեր ավելի քիչ խոցելի կամ այլ խմբերի շրջանում:   «Ապացույցն […]

Վթարային ջրանջատում Կապանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Շինարարներ թաղամասի, Գ. Նժդեհի փողոցի անհատական տնատիրությունների, Մ. Ստեփանյան, Թումանյան, Չարենցի, Երկաթուղայինների, Ազատամարտիկների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին և զարգացման ծրագրերին: Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված