17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սերժ Սարգսյանը այս երկրի միանձնյա ղեկավարն է լինելու» /տեսանյութ/

«Սերժ Սարգսյանը այս երկրի միանձնյա ղեկավարն է լինելու, քանի որ նա կուսակցապետ է: Մենք վերադարձել ենք սովետական համակարգ, որտեղ իշխում է մեկ կուսակցություն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով գործող նախագահի վարչապետ դառնալու հավանականությանը,  ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանը:  Պապյանը նշում է, որ մենք չունենք խորհրդարանական համակարգ, իրականում ունենք միակուսակցական համակարգ.«Դաշնակցությունը և մնացածը […]

Վարդավառի տոնին նվիրված ջրային միջոցառումներ և խաղեր՝ ամբողջ Երևանում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցկացվել են տարբեր ջրային միջոցառումներ և խաղեր: Հիշեցնենք, որ միջոցառումներն առավոտյան մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով, որոնք նաև ողջ օրվա ընթացքում ջուր են մատակարարել մայրաքաղաքի փողոցներում ու բակերում ժամեր շարունակվող խաղերի մասնակիցներին: Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների ժամանակ Երևանի վարչական շրջաններում […]

«Չինարեցին երբեք խուճապահար չի լինում»

Ինչպես հայտնի է, Հուլիսի 20-ին հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի ուղղությամբ:   Henaran.am-ի հետ զրույցում Չինարիի համայնքապետը տեղեկացրել էր ՝   թշնամու կրակեցների արդյունքում մի քանի բնակելի տներ են վնասվել, մեր մանկապարտեզի շենքն է վնասվել, անհատ ֆերմերի անասնագոմն է վառվել: «Իրավիճակն այժմ հանգիստ է, կրակոցներ չեն եղել ո՛չ երեկ ո՛չ այսօր, գյուղացիները […]

Թևան Պողոսյանն ընտրվել է

Երեւանում, հուլիսի 21‐ին տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը եւ այնուհետեւ կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրվել է Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր անդամներ եւ նախագահ:  Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Մասնավորապես, նախորդ տարվա երկրորդ կիսամյակում Կոալիցիան կառավարությանը […]

Այսօր մեռելոց է, բայց աշխատանքային օր է

Այսօր` հուլիսի 24-ին, Հայաստանում Մեռելոց է: Երեկ Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում էր Վարդավառի` Պայծառակերպության տոնը: Եվ ինչպես տաղավար տոների հաջորդ օրերին, այսօր էլ Մեռելոց է: Մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին: Սակայն այսօր աշխատանքային օր է: 

Ահաբեկչություն Քաբուլում․ կա 24 զոհ /ֆոտո/

Քաբուլում այսօր վաղ առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 24 խաղաղ բնակիչ է զոհվել, կա 42 վիրավոր, հայտնում է 1TV-ն։   Մահապարտը մեքենայով պայթեցրել է ինքն իրեն։ Պայթյունը տեղի է ունեցել երկրի փոխնախագահներից մեկի տան մոտ։ Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։  

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ռեալին»

Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հանդիպել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։  Հիմնական ժամանակն ավարտվեց  1։1 հաշվով, սակայն ավելացված ժամանակի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց՝  2։1   հաշվով։  Ընդմիջումից առաջ հանդիպման հաշիվն Անտոնի Մարսիալի գեղեցիկ անցումից հետո բացել է Ջեյսի Լինգարդը։ 69-րդ րոպեին «արքայական ակումբը» վաստակել է 11 մետրանոցի իրավունք, որը հաջող է […]

Պայթյուն Արտաշատի գազալցակայաններից մեկում. մեկ մարդ հոսպիտալացվել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 24-ին՝ ժամը 06:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի 51 UM 001 […]

Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ  չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները: Պարտադիր ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում: Չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված