14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արդյո՞ք բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, կարելի է վերագրել միայն Սաակաշվիլիին․ Առավոտ

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդերձ վերաբերմունքը հակասական է: Ոչ միայն բուն Վրաստանում, այլև հարևան երկրներում: Հայաստանում, օրինակ, «պուտինիստները» նրան ներկայացնում են որպես ամե­րիկյան հրեշավոր «պրոյեկտի» պտուտակ, իսկ «ամերիկասերները»՝ որպես Վրաստանի փրկիչ: Հիմնականում, սակայն, մեր համաքաղաքացիների վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ դրա­կան է՝ կոորպորացիան հաղթահարեց, ճանապարհ­ները սարքեց, ամեն ինչ էժանացրեց, ներդրումներ բերեց, […]

Մանուկ Սիմոնյանն ամեն Աստծո օր ծեծել է կնոջը, նույնիսկ եռացրած ջուր լցրել գլխին. Հրապարակ

Դեպքերի զարմանալի բերումով, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը վերջերս ճաշկերույթի էր մասնակցել մտերմիկ շրջանում։ Քեֆի ժամանակ նրա բարեկամներից մեկը հեղինակային երգ է նվիրել ներկաներին՝ տխուր բառերով. «Նույնն է լուսին ու արև, բայց ես արդեն չկամ, ես ձեզ հաճախ կհանդիպեմ մեր քարքարոտ ճանապարհին և վերևից ձեզ կնայեմ՝ հավասարված մի բուռ հողի»։ Այս երգի տեսագրությունը մահից 10 […]

Փլուզվել է Շիշլիի կաթոլիկ գերեզմանատան պատը

Հուլիսի 27-ին Ստամբուլում սկսված առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով փլուզվել է քաղաքի Շիշլի վարչական շրջանի Փանգալթը թաղամասում գտնվող կաթոլիկ գերեզմանատան պատը: Ըստ թուրքական «Haberler » լրատվամիջոցի՝ փլուզման հետևանքով ՝ 3 մարդ վիրավորվել է։ Փրկարական ծառայության օգնությամբ նրանց դուրս են բերել փլատակների տակից և տեղափոխել հիվանդանոց: Աղբյուր` Ermenihaber.am

Վստահել Աստծուն

«Ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են»:  Ղուկաս 12:7 Մարդն անկրկնելի է, ուստի ամեն մարդու կապը և հարաբերությունն Աստծո հետ նույնպես անկրկնելի է: Աստծո կամքը վերաբերում է յուրաքանչյուր մարդու անհատապես։ Քրիստոնյայի համար կարևոր պայման է հասկանալ, որ Աստված հոգ է տանում յուրաքանչյուրիս մասին և պետք է վստահել Տիրոջը։ Աստծո նմակտամաբ վստահությունն է սրբության տանող ճանապարհը: Տեր […]

Բասկետբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը կիսաեզրափակչում է

Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում երրորդ հաղթանակը տարավ՝ 65:44 հաշվով առավելության հասնելով Ջիբրալթարի նկատմամբ: Կիսաեզրափակչում մեր աղջիկներն ուժերը կչափեն Վրաստանի ընտրանու հետ:   Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Տավուշի մարզում զինծառայող է զոհվել

Հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնում է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնում է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը:

Քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան պատճառները։ 2017թ. հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից մի երիտասարդ տղա իրեն ցած է գցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Դավթաշենի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված