27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվ մեկ հակակոռուպցիոն խորհուրդ. ինչի վրա են հույս դրել իշխանությունները. Ժողովուրդ

Հայաստանում վարչապետի գլխավորությամբ հակակոռուպցիոն հանձնաժողովներ ստեղծելը դարձել է ավանդույթ, եւ այդ ավանդույթը չխախտեց նաեւ Կարեն Կարապետյանը: Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի կազմում վարչապետից բացի՝ ընդգրկվել են ՀՀ փոխվարչապետը, միջազգային տնեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ այլ պաշտոնյաներ: Սակայն նկատենք, որ մինչեւ հիմա ձեւավորված խորհուրդներն այդպես էլ կոնկրետ արդյունքներ չեն տվել, ու նրանց գործունեությունը սկսվել եւ ավարտվել է ձեւական նիստեր անցկացնելով, ձեւական հանձնարարականներ տալով եւ վերջ:

Մինչդեռ հայտնի փաստ է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ոչ թե հարկավոր է խորհուրդներ ստեղծել, այլ առաջին հերթին քաղաքական կամք: Բայց այս իշխանությունը, որ ձեւավորվել է հենց քաղաքական կոռուպցիայի արդյունքում՝ ընտրակաշառքի շնորհիվ, բնական է, որ չի կարող վերջ տալ արատավոր երեւույթներին: Չնայած այս խորհրդի անդամներից ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ պնդում էր, թե իրենց կհաջողվի կոռուպցիայի դեմ պայքարում դրական արդյունքներ գրանցել օրենքով վերջերս տրված նոր իրավասությունների շնորհիվ:

«Նախկինում մենք չենք ունեցել այն դեպքը, որ տնտեսվարող  սուբյեկտը բացահայտի իր սեփականատերերին, այս գործիքակազմը բոլորովին նոր է: Մենք չենք ունեցել նաեւ այն գործիքակազմը, որով գնումների համակարգից կպահանջեինք բացահայտել կամ հայտարարագրել իրենց շահերը կամ փոխկապակցվածությունը տնտեսվարող սուբյեկտի հետ»,- ասել է նա: Մնում է միայն, որ այս ամենը կյանքի կոչվի, եւ պետական մարմինները, որոնք զբաղվելու են կոռուպցիայի դեմ պայքարով, հետամուտ լինեն օրենսդրության պահպանմանը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ