Ցտեսություն ամառ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագիրն ամփոփվել է «Ցտեսություն ամառ» խորագիրը կրող միջոցառումով, որը մեկնարկել է Մատենադարանից սկիզբ առած «Դեպի դպրոց» հեծանվավազքով: Վազքուղին ավարտվել է Կարապի լճի հարակից տարածքում, որտեղ էլ տեղի է ունեցել հիմնական՝ համերգային ծրագիրը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն […]