20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Բա հո ազգի դավաճանն ու բարբըսնակը մենք չէինք». Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ Գյումրու ավագանու սեպտեմբերի 12-ին կա­յանալիք երրորդ նստաշրջանից առաջ բոյկոտը դադարեցնելու որոշում Է կայացնելու նաեւ ԲՀԿ-ն։ Շիրակի ԲՀԿ մարզային կառույցի թերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ ԲՀԿ ավագանու անդամները ներկա են լինելու ավագանու առաջիկա նիստին։ Հարցին, թե արդյոք «ԳԱԼԱ»–ի որոշումը դեր խա­ղաց, ԲՀԿ անդամը չհերքեց.

«Բա հո ազգի դավաճանն ու բարբըսնակը մենք չէինք, վերջը հասկացան, որ դա էլ ելք չէ, հիմա մնում է մասնակցեն-տեսնեն, թե ինչ կարող են փոխել»։ Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների հետ չհաջողվեց կապ հաստատել, հեռախոսազանգերն անպա­տասխան մնացին։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ էլիզբարյանի հետ։ «Գյումրու ավագանու նիստին դեռ ժամանակ կա։ Կուսակցությունում քննարկում կլինի, որից հետո միայն որոշումը կներկայացնենք հանրությանը»,- պատասխանեց մամուլի խոսնակը։

Նշենք, որ շաբաթներ առաջ բոյկոտը դադարեցրեց նաեւ «ԳԱԼԱ» կուսակցությունը՝ հայտարարելով, որ պատրաստվում են մասնակցել առաջիկա նիստին։ «ԳԱԼԱ»–ն մասնակցելու է եւ իր պահանջներն է ներկայացնելու։ Կուսակցությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը հայտարարում է մրցույթ՝ խմբակցության ֆինանսական գծով փորձագետի աշխատանքի համար՝ պայմանագրային հիմունքներով։

Աշխատանքային եւ մասնագիտական փորձը պարտադիր է։ Աշխատավարձը՝ 80.640 դրամ (եկամտահարկը ներառյալ՝ 108.000)։ Վճարման աղբյուրը՝ Գյումրու քաղաքապետարանի բյուջե»։ Անդրադառնալով ՀՎԿ-ին՝ հիշեցնենք, որ նրանք բոյկոտը դադարեցրել էին մոտ երեք ամիս առաջ, երբ մասնակցեցին երկրորդ նստաշրջանի վերջին նիստին։ Այսպիսով, եթե ԲՀԿ-ն նույնպես մասնակցի առաջիկա նիստին, ինչպես սպասվում է, Գյումրու ավագանու կազմը համալրված կլինի։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ոչ միայն քվորում ապահովելու խնդիր չի ունենա, այլեւ հաղթանակած դուրս կգա ընդդիմադիր դաշտի հետ պայքարում։

Օրվա ուշագրավ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ