03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանի և Վրաստանի ամբողջականությունը տարածաշրջանի կայունության բանալին է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթի ընթացքում մի շարք այլ թեմաների շարքում անդրադարձել է նաև Հարավային Կովկասի հակամարտություններին: Էրդողանը ևս մեկ անգամ կրկնել Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին թուրք-ադրբեջանական թեզերը: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Հարավային Կովկասում Ադրբեջանի […]

«Պետք չի նեղսրտել Սպիտակցի Հայկոյին ու Սուպեր Սաքոյին կոչում չտալու համար»

«Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի սրտի տրոփյունով էի սպասում կոչումներ շնորհելուն: Մինչև վերջին պահը հավատում էի, որ արդարությունը կհաղթի, բայց, ավա՜ղ … այս անգամ ևս հույսերս զուր էին… Ի վերջո հասկացա, որ պետք չի նեղսրտել Սպիտակցի Հայկոյին ու Սուպեր Սաքոյին կոչում չտալու համար, քանզի չկա այնպիսի կոչում, որը ցույց կտար այն, ինչ արեցին նրանք […]

Հռոմի պապը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: «Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։ Այս մաղթանքով, ես […]

« Գաղութում են, թե ազատության մեջ, շնորհավոր» (վիդեո)

Աղդամի ալրաղացի գլխին  հաղթական առաջին դրոշը Վլադիմիր Աբրահամյանն է դրել, ով ՀՀ անկախության 25-ամյակի տոնական օրը սկսել է երեկվանից: Երեկ էլ, ինչպես այսօր նա Եռաբլուրում էր:  Ըստ նրա` անկախության ժամանակ չպիտի լինել կախյալ, անկախությունը պիտի հոգով գնահատել ու զգալ:  Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Անկախության 26-ամյակի առթիվ վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի ու […]

Դմիտրի Պեսկովը՝ Քրդստանի անկախության հանրաքվեի հետ մասին

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան) Ֆեյսբուքյան օգտատերը գրում է․ «Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Քրդստանի անկախության հանրաքվեի հետ կպված հայտարարել է. «Ռուսաստանը կողմնակից է տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջության պահպանմանը»: Հետո ավելացրել է, որ անկախության հանրաքվեի արդյունքների ընդունման հարցի մասին դիրքորոշում առայժմ չի կարող արտահայտել: Նշեմ, որ սա առաջին նման մակարդակի հաղորդագրությունն էր Մոսկվայից»:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս […]

Շնորհավորել է

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն, և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակվելու և խորանալու են: Այսօր մենք կիսում ենք մեր […]

Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ

Սեպտեմբերի 21-ին, Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)Գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանին Հայաստանի Հանրապետությունն ընտրվեց ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհուրդը ամենամյա Գլխավոր կոնֆերանսի հետ միասին հանդիսանում է ԱԷՄԳ քաղաքական երկու կառույցներից մեկը։ Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 169 անդամ պետություններից ընդամենը 35-ը։ Խորհուրդը պատասխանատու է ԱԷՄԳ քաղաքականության մեծ մասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված