26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իմ հայրենիքն է ինձնից հեռանում…»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ ՄԵԶԱՆԻՑ ԽԼԵԼ ԵՆ
Մարմնով և առավելապես՝ հոգով սովածները ամուր պետություն ստեղծել չէին կարող։ Մարմնի քաղցն, ի վերջո, հագեցվեց, բայց հոգու քաղցն անհագուրդ մնաց։ Գետնաքարշ կրքերը մարելու ընթացքին, եսակալած պարոններն ու այսպահական տիկնայք չհասցրեցին անգամ ընկալել, թե պատմական ի՜նչ կարևոր խնդիրներ էին ձախողում հանուն իրենց եսակալած գոյի անասնական հրճվանքի։ Նրանց տրված չէր՝ հզոր, առողջ երկիր ունենալու բերկրանքն զգալ, նրանց տրված չեր՝ իրենց քոսոտ ներկայությունից դուրս՝ հավերժության թափահարվող թիկնոցը տեսնել Հայրենիքի ուսերին։ Մորթապաշտների իրենց բաժին երջանկությունը՝ սեփական երկիրը խոշտանգելով, ստացած ավարը հոշոտելու մեջ էր։
Այս ինքնաբավ պճնվածները շուտով կսկսեն արդարանալ՝ թալանած լափը կոծկելով։ Պատմության անիվի տակ տրորվելով, դժոխային ճիչերը միայն կհիշեցնեն երբեմնի զարդարուններին, որոնց փոշեհատիկները քամին դուրս կքշի Հայոց սահմաններից։
Աշխարհի տարբեր անկյուններում, թալանն ու կողոպուտը պառտակող, ավարառունե՛ր, ի՞նչ պիտի ունենայիք ավելի արժեքավոր ու մեծ, քան հզոր Հայաստանն էր լինելու։
Սա դուք չեք հասկանա, երերուննե՛ր. դուք վախեցաք, ինքնիշխա՛ն, հաղթակա՛ն պետություն ունենալուց։
.

Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,
Ես չեմ հեռանում իմ Հայրենիքից,
Ոտքիս տակ հողն է դառնում անանուն,
Մարդիկ` անհաղորդ ու անկարեկից:
Օտարոտվել ենք,
Էլ չենք հասկանում
Ստով բեռնված քայքայվող լեզուն,
Եվ ատելությամբ իրար են նայում
Լքված մշակ ու բտված անասուն:
Հույս, հավատ ու սեր` տանու՛լ տվեցի
Խեղկատակների տոնահանդեսում,
Էլ չեն սպսասում իմ վերադարձին
Եվ հրաժեշտի խոսքեր են ասում,
Բայց ես ամու՚ր եմ կանգնել իմ տեղում`
Խորշակների դեմ` անպա՛րտ ու անբի՛ծ,
Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,
Ես չե՚մ հե֊ռա֊նում իմ Հայրենիքից:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի գրառումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ