Գողացել են քաղաքացու դրամապանակը և գողացված բանկային քարտով գումար կանխիկացրել (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։ 2017թ. օգոստոսի 19-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել […]