27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Բանդայի» գործով դատապարտյալը դիմեց զենքին.նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017թ. հոկտեմբերի 2-ին «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի բոլոր հանգամանքները։ 

Հաշվի առնելով զինված միջադեպի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունք է տեղափոխվել 2017թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.30-ին` «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ:

Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ժամը 15.20-ի սահմաններում,  հիշյալ բաժանմունքի հիվանդասենյակ է մուտք գործել մի երիտասարդ՝ Երևանի բնակիչ, ծնված 1988թ., և դատապարտյալ Դ.Գալստյանի փախուստը կազմակերպելու նպատակով, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոց արձակել, ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին հաջողվել է զինված անձին վնասազերծել առաջին կրակոցից անմիջապես հետո:

Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի  նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկու աշխատակից և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը:

1988թ. ծնված երիտասարդը 2017թ. հոկտեմբերի 2-ին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Դեպքի վայրի զննության ժամանակ «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունքի 7-րդ հիվանդասենյակից հայտնաբերվել և առգրավվել են 9մմ տրամաչափի փամփուշտի 4 հատ պարկուճ, 3 հատ գնդակ, մեկ հատ գնդակի պատյան, մեկ հատ գնդակի միջուկ, 7.62մմ տրամաչափի փամփուշտի մեկ հատ պարկուճ, մեկ հատ դեֆորմացված գնդակ և մեկ հատ գնդակի պատյանի հատված: Հիվանդասենյակի պատերին, սալիկապատ հատակին, սանհանգույցի մուտքի դռան, մահճակալի ներքնակին և մետաղյա հարթակին, սենյակում դրված սառնարանի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր:

Դեպքի վայրի զննությամբ նույն հիվանդասենյակում հայտնաբերվել է MЛ 115 համարի ինքնաձիգ, հիվանդասենյակի մուտքի դռնից ձախ պատի տակ դրված մահճակալին դրված  սպորտային պայուսակի միջից հայտնաբերվել է փամփշտատուփ՝ լիցքավորված 7.62մմ տրամաչափի 27 հատ փամփուշտներով, 7.62մմ տրամաչափի 2 հատ փամփուշտ, զենքի խլացուցիչ, օպտիկական սարք և խզակոթ, նույն մահճակալին դրված բարձի մոտից հայտնաբերվել է փոքր փամփշտատուփ՝ լիցքավորված 7 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներով:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ