02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ […]

Հանգիստ՝ փոթորկից առաջ, կամ իրականում ի՞նչ էր փորձում հասկացնել Սարգսյանը Սոչիում

Երեկվա ԱՊՀ ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բավականին երկիմաստ էր։ Արդեն խոսվել է այն մասին, որ իրականում Սարգսյանի ելույթը, համեմատած այլ ելույթների հետ, բավականին կտրուկ էր ու ոչ միատարր։ Ամենայն հավանականությամբ, որոշակի թեմաների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում Իրանի ընդգրկման, վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցի վերաբերյալ հետևյալն էր. Հայաստանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու տեսնել, թե […]

2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող. CDSI

«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի» (Caspian Defense Studies Institute – CDSI) փորձագետները սոցիալական ցանցերի և ադրբեջանական մամուլի հրապարակումների մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ 2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող։ Կորուստներից 40%-ը մարտական են, 60% ՝ ոչ մարտական։ Ոչ մարտական կորուստներից՝ – 24,7 % – ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով են – 21.6% – […]

Վարչապետը նոր նշանակում է կատարել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ   10 Հոկտեմբեր 2017, 1146 – Ա ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետը՝ Արմեն Եգանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայություն գործակալության պետ։   […]

Մեկնարկում են աշնանային արձակուրդները

Համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «Հանրակրթականհիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնականտարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար  սահմանված ենհետևյալ օրերը. 2-12 րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ: Հավելենք, որը ըստ ուսպլանի՝ դպրոցականների  ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարնցիների  ձմեռային արձակուրդը կտևի  մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյայ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները  ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ.դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

Նոր բնակարանների բանալիներ (ֆոտո)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով նոր  բնակարանների բանալիներ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային […]

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Կորուստներ • Սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ […]

Երեւանում թալանել են ՊԵԿ-ի ավագ մաքսային տեսուչի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Անդրանիկ Խաչատրյանի որոշմամբ խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի   փոխանցմամբ, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ժամը 13:00-ից մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Նաիրի Մարգարյանի […]

«Աստված չկա ու ես կանեմ այն, ինչ ուզում եմ»

«Աստված չկա ու ես կանեմ այն, ինչ ուզում եմ», ասում են ոմանք: Լավ, երկու հարց ունեմ: 1. Մարդը ի՞նչ պիտի անի, որ համոզվի, որ Աստված չկա: 2. Մարդը ինչպե՞ս ազատվի իր կրքերից, որ տառապանք են պատճառում իրեն՝ հպարտություն, ագահություն, ինքնահավանություն, փառասիրություն, ստախոսություն, նախանձ… Առաջին հարցի պատասխանը չկա: Իսկ 2-րդի պատասխանը միայն Հիսուսն է: Ուրիշ ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված