19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կստեղծվի միասնական երթուղային ցանց

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին կառավարության նիստի ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց , որ  հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց։

Նախարարի խոսքով՝ այս դեպքում  հնարավոր կլինի արդյունավետ ուղևորափոխադրում կազմակերպել գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև՝ դեպի Երևան:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, թե տրանսպորտային ցանցը պետք է այնպես առաջարկել, որ բնակավայրերը դուրս չմնան քարտեզից.

«Նախատեսում ենք տրամաբական ցանց կառուցելուց հետո երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի, որ երկարատև աշխատանք ունի, ներդրում կատարի, նորմալ տրանսպորտ բերի»։

Տրանսպորտի նախարարն ասաց, որ օրենքն ընդունելուց հետո մարզերից մեկում պիլոտային ծրագիր կիրականացնեն և մրցույթ կհայտարարեն։ Կուսումասիրվի պիլոտային ծրագիրը, դրա դրական և բացասական կողմերը:

Վարչապետը հետաքրքվեց նաև նախատեսվող ժամկետներով, ինչին ի պատասխան Վահան Մարտիրոսյանն ասաց, որ առաջիկա 2-3 ամսում կիրականացվի պիլոտը, իսկ ցանցը՝ ավելի խորը ուսումնասիրելուց հետո:

«Ժամկետներ դժվարանում եմ նշել, բայց երևի մեկ տարվա մեջ», – արձագանքեց Վահան Մարտիրոսյանը։

«Չէ… առաջին «կվարտալի» վերջ պիլոտային արդյունքների հիման վրա մենք ցանցը նայում ենք: Այդտեղ բարդ բան չկա», – արձագանքեց վարչապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ