09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դեղերն էլ թանկացան. Ժողովուրդ

Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն կարագն ու մսամթերքն են թանկացել, այլեւ դեղորայքը: ՀՀ ազ­գային վիճակագրական ծառայությու­նից օրաթերթը տեղեկացավ, որ տարեսկզբի համեմատ՝ հանրապետու­թյան առողջապահական համակար­գում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին՝ սեպ­տեմբերի համեմատ, գնաճը եղել է 0.1 տոկոս: Օրինակ՝ դեղագործական ապ­րանքներն ու բժշկական սարքավո­րումները թանկացել են 0.2 տոկոսով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 […]

Անցի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, իրագործի՛ր առողջությանքո իրավունքը

2013թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ: Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎվարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնողկազմակերպությունների հետ համատեղ նոյեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում […]

Միայն արքաները. Վազգեն Սարգսյանը հիշել է չծառայածների մասին նամակը. Առավոտ

Երեկ ԱԺ նիստում «Սահմանված կարգի խախտմսսմբ պարտադիր զինվո­րական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրեն­քում փոփոխություններ կատա­րելու նախագիծն էր քննարկվում եւ ուշագրավ էր, որ մի քանի որ|ատգամավորներ՝ Արտակ Զեյնալյանը, Վարդան Բոստանջյանը, Սերգեյ Բագրատյանը, աոաջարկում էին ընդհանրա­պես վճարը հանել եւ թույլ տալ, որ բանակից խուսափած 27 տարեկանները մտնեն հայրե­նիք՝ ազատվելով քրեական հե­տապնդումից: Արտակ Զեյնալյանն իր ելույթում ասաց, որ […]

«Ես Գագիկին ասել եմ ». պատմության գիրկն է ուղարկում. Հրապարակ

Աղվերանում Սերժ Սարգսյանի՝ գործարարների հետ հանդիպումից մանրամասներ պատմեցին: «Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի, նա համաձայնել է եւ, որքան տեղյակ եմ, արդեն իսկ սկսել է»,- ասել է Սերժ Սարգսյանը գործարարներին՝նկատի ունե­նալով Ծառուկյանին, որը Ծաղկաձորում սկսել է զրոյից գերժամանակակից ճոպանուղի կառուցել: «Ավելին՝ Գագիկը կվերանորոգի նաեւ Ծաղկա­ձորի ճանապարհները»,- հավելել է նախագահը: Գործարարները սրանից նախ […]

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները կհանդիպեն

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնում է Ռուսաստան: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը Սոչիում մասնակցելու է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագթնաժողովին: Օրակարգային հարցը լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը: Բացի դրանից ենթադրվում է, որ Էրդողանը Պուտինի հետ քննարկելու է Ռուսաստանում կայանալիք «Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության»  անվամբ կոնգրեսի հարցը, որին ռուսական կողմը […]

Արթնացա՞ր, դիմիր Աստծուն

Արթնացա՞ր, գոհացիր Աստծուց և դուրս արի քո գործին ու բանին`  մտքումդ ունենալով մի լավ թեմա այսօր խորհելու համար: Աստծո հետ մնա մտքով, և աղոթիր որտեղ էլ որ լինես: Ով ինչ կանի, դու միտքդ մի կտրիր Աստծուց և գործդ սիրով արա:Այսքան քիչ բան է պետք ուրախ լինելու համար: Հույսով հաղթիր վհատության նենգ զորությանը, և թույլ մի […]

Դա Վինչիի կտավը վաճառվել է ռեկորդային՝ 450 միլիոն դոլարով /ֆոտո, տեսանյութ/

Նախօրեին մշակույթի աշխարհում նոր ռեկորդ է գրանցվել՝ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը Նյու-Յորի Christie’s աճուրդում վաճառվել է 400 միլիոն դոլարով։ Հաշվի առնելով Christie’s-ի մասնաբաժինը՝ կտավի վերջնական արժեքը կազմել է 450 միլիոն դոլար։ Աճուրդի սկզբում կտավը գնահատվել է 100 միլիոն դոլար, սակայն արդյունքում հասել է 400-ի։ 

Իրեն պայթեցրեց, որ չհանձնվի…

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը այսօր` նոյեմբերի 16-ին կդառնար 21 տարեկան: Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո, կրտսեր սերժանտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա եւ պատնեշի վրայից շարունակել մարտը: Այդ ընթացքում հակառակորդը թափանցել է դիրք: Աբաջյանն ու գնդացրորդ Զոհրաբյանը, համառ մարտ վարելով, նահանջել են դեպի կացարան, այդ ընթացքում երկուսն էլ վիրավորվել են: Զոհրաբյանն արնահոսությունից մահացել է: Սերժանտ […]

Կրկին երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Արցախում

Սույն թվականի նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` 16:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 26 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 2-3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված