07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Գլխավոր հարցը. Ժամանակ

Ո՞վ է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլին հարցն, անկասկած, գայթակղիչ է եւ մրցունակության առումով ներքաղաքական կյանքի թեմատիկայում, թերեւս, անհասանելի: Բայց իր կարեւորությամբ հարցն աստիճանաբար մղվում է երկրորդ պլան, քանի որ ավելի ու ավելի է պարզ դառնում, որ ներքին խաղը կրում է առավել լայն բնույթ, եւ սեղանին ոչ թե վարչապետի հարցն է, այլ ներիշխանական նոր կառուցվածքի, […]

Ի՞նչ է նշանակում՝ մինչև հիմա արել եք, այլեւս չանեք

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասում է, որ եթե նախագահ Սերժ Սարգսյանը համայնքապետերի վերաբերյալ հայտարարությունն անում է ուղղակի հայտարարելու համար, ապա ոչ ոքի վստահություն չի ներշնչի, թե ապրիլից նոր Հայաստան է լինելու: «Ասվում է՝ գիտեք ինչ՝ հայտնի է մեզ համար, որ տեղական ինքնակառավարման մարմիններում չարաշահումներ կան: Հստակ դատական գործ է դա: Ի՞նչ է […]

Սերժ Սարգսյանին հաշված օրեր են մնացել. Ժողովուրդ

Հայաստանում ընդունված նոր Սահմանադրությամբ եւս երկրի նախագահը շարունակելու է համարվել պետության գլուխը, սակայն այդ պաշտոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի եւ ընտրվելու է ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Ավելին` Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը նկատի ունենալով` կարելի է պնդել, որ նոր նախագահի ընտրությունները սարերի հետեւում չեն: Նոր Սահմանադրությամբ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 1-ից 10-ը: Իսկ […]

Ահաբեկչություն է նախապատրաստվում

 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության […]

Ղարաբաղյան հակամարտության պատանդ. 168 Ժամ

Հիշում եմ՝ ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը: Դա համայնքին հավելյալ անվտանգության, կայունության զգացում էր ներշնչել, հույս, որ հայրենիքի հետ կապը կվերականգնվի, հայ համայնքի իրավունքները ու շահերը առաջ կմղվեն հեշտությամբ, հայ համայնքը Թուրքիայի իշխանությունների հետ խնդիրներ այլևս չի ունենա, հայկական մշակութային ժառանգության պահպանման համար անվերջ պայքարը […]

Զանգվածային թունավորում Էրդողանի անվան համալսարանում

Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ դեկտեմբեր 12-ին ճաշից հետո ուսանողների մոտ առողջական գանգատներ են նկատվել, մասնավորապես որովայնացավ և գլխապտույտ: Թունավորման կասկածանքով 473 ուսանող տեղափոխվել են հիվանդանոցներ:   Համալսարանի ղեկավարությունից հայտնել են, որ ըստ նախնական ախտորոշման՝ ուսանողների մոտ նկատվել […]

Այսպես մտածել, նշանակում է ուրանալ Աստծուն

Կատարյալ ուրախություն է` զգալ մշտատև Առաջնորդության Ուրախությունը: Խնդությունը այն վստահության, երբ գիտեք, որ ձեր կյանքի յուրաքանչյուր մանրամասը ծրագրված է Իմ կողմից. նախատեսված է սիրով ու խնամքով. ձեր ամեն քայլը անելիս Իմ առաջնորդությանը սպասեք: Սպասեք, որ ճանապարհ ցույց տրվի: Այս դեպքում կյանքի ողջ պատասխանատվությունը վերցվում է ձեր վրայից: Իրոք, մեծ ուրախություն է զգալ, որ այսքան ազատ […]

Ինչպիսին է Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլիամսի 3 ամսական դուստրը /ֆոտո/

Թենիսիստուհի Ալեքսիս Օհանյանի եւ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիան, արդեն 3 ամսական է։ Ծնողները հաճախ Ինսատագրամում կիսվում են փոքրիկի լուսանկարով։ Ահա թե ինչպիսին է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված