06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զինվորականները ծեծել ու հայհոյել են պետավտոտեսուչներին

Հադրութում Պաշտպանության բանակի N զորամասի դիվիզիոնի հրամանատարներ, մայոր Աբրահամ Ս.-ն եւ Անդրանիկ Պ.-ն մեղավոր են ճանաչվել ավտոտեսչության աշխատակիցներին հայհոյելու եւ ծեծելու համար ու դատապարտվել տուգանքի: Ըստ մեղադրանքի՝ Աբրահամն ու Անդրանիկը հուլիսի 14-ին ժամը 10:00-ի սահմաններում հայհոյել և ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ավտոտեսչության աշխատակիցներ Սասուն Բ.-ի եւ Արման Մ.-ի նկատմամբ: Դատավարությունն անցկացվել է Սյունիքի մարզի […]

Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարևոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ […]

Ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորությունը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը հունական «Էթնոս» թերթին Հարց. Ո՞րն է Աթենք Ձեր այցելության հիմնական նպատակը։  Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը և Հունաստանը, մեր եղբայրական ժողովուրդները կապված են դարավոր ջերմ հարաբերություններով, ավանդական խորը փոխադարձ համակրանքով, փոխաջակցությամբ և համերաշխությամբ: Ես այստեղ եմ իմ գործընկեր նախարար Կոձիասի հրավերով: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կանոնավոր հանդիպումներ են ունենում: Այս տարի […]

Դատավորը տեղի տվեց պաշտպանի պահանջին /տեսանյութ/

«Ես ուզում եմ այսօր քննարկվի իմ միջնորդությունը, իսկ Դուք ասում եք հաջորդ նիստին»,-այսօր` դեկտեմբերի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի հետ բանավիճեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Դատավորը շարունակ պնդում էր,որ միջնորդությունը ուշ է ներկայացվել:  Ավելի ուշ դատավորը հայտնեց, որ միջնորդությունը կբավարարի մասնակի: Հովհաննես Հարությունյանին կարող […]

Ուրախ լուր օդերեւութաբաններից

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»։  

Նախագահն ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:  Ռաֆայել Մինասբեկյանը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության հետ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» համագործակցության մտադրությունների մասին, այդ թվում՝ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում, որն ուղղված կլինի հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը՝ […]

Ձիու և ավանակի միս՝ խանութներում. ահազանգում են խորհրդարանից

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խորհրդարանում հայտարարեց, որ հեռուստատեսությունից տեղեկացել է, որ Երևանի կենտրոնի որոշ խանութներում ձիու ու ավանակի միս է հայտնվել: «Ո՞վ է պատասխանատուն, որ նման դեպքեր չգրանցվեն»,-հարցրեց պատգամավորը: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը պատասխանեց, որ քրեական գործ է հարուցվել այս դեպքով:  «Ինչ-որ մեկն ինչ-որ -ճանապարահով ձեռք է բերել կենդանու միսը ու փորձել է իրացնել, համապատասխան […]

Փոխնախարարը ԱԺ-ին հորդորում է արևային էներգիայի անցնել

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանըՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը կոչ արեց բոլորին արևային կայաններ տեղադրել: Ըստ նրա՝ մեկ տարում 220-ից ավելի տեղակայանքներ են դրվել: «Եթե ուզում ենք՝ բոլորս տարածենք, առաջին հերթին հորդոորւմ ենք բոլորին արևային էներգիա ձեր տներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված