06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Զինված խմբի» գործով կալանավորված ազատամարտիկ Զիմը դիմել է ծայրահեղ քայլի

Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») արդեն մեկ շաբաթ հացադուլի մեջ է:  Ազատամարտիկը դեկտեմբերի 15-ին դատարանում հացադուլ եւ ջրադուլ էր հայտարարել, հացադուլով նա բողոքում է իր քրեական գործից: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հարություն Սարիբեկյանի շահեր պաշտպան Նարինե Ռշտունին նշեց, որ իր ունեցած տվյալների համաձայն իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է: Պաշտպանը […]

Ծառուկյանը Ղարաբաղում վա-բանկ է գնում. նոր հումոր. Ժամանակ

Ինչպես կատակում են քա­ղաքական կուլիսներում՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է Ղարաբաղում ու Ծաղկաձորում վա-բանկ գնալ, այսօր՝ Սերժ Սարգսյանի «բարձր» մասնակցու­թյամբ Ծաղկաձորում՝ «Մուլտի ռեստ հաուզի» մերձակայքում կբացվի հանգստի եւ ժամանցի նոր կենտրոն: Եռահարկ կենտրոնում կգործեն ռեստորանային համալիր, կարաոկե, բոուլինգի եւ բուխարու սրահներ: Ըստ լավատեղյակների՝ համալիրի վրա ներդրվել Է երկու միլիոն դոլար: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

«Սերժ Սարգսյանը դեռ անելիքներ ունի»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ ՀՀԿ-ում գիտեն, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնոլու 2018 թվականի գարնանը, սակայն ճիշտ էլ չի լինի, որ արդեն իսկ բարձրաձայնեն այդ մասին: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Ոչ մի արտառոց բան, ոչ մի ֆորսմաժոր էլ չի լինելու, պետք չի, որ որևէ մեկն ակնկալիքներ ունենա»,-հավելեց նա:  […]

Հայաստանն արդեն վարչապետ չունի. Ժամանակ

Կարեն Կարապետյանին հարցրեք՝ ինքը ցանկանո՞ւմ է դառնալ այն վարչապետը, որի մասին խոսում ենք, հայտարարում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ 2018 թվականի առաջին դեմք վարչապետի մասին խոսելով: ՀՀԿ փոխնախագահը, փաստորեն, հեգնում կամ պարզապես ծաղրում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալին: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ տեղակալը՝ առաջին տեղակալը, որ ներկայումս զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, հասուն մարդ է, հսկայական կենսափորձով, նա […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Բա Վազգենը. Ժամանակ

ՀՀ կալանա­վայրերի վարչու­թյան նախկին պետ Մուշեղ Սաղաթելւանը դեմ է զենքով իշխանափոխության հնա­րավորությանը, սակայն անդրա­դառնալով ԱԱԾ-ի այն հայտարարությանը, թե Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով հետախուզվում է ԱՄՆ քաղաքացի՝ հարց է բարձ­րացնում. «Հայաստանում բազմաթիվ նման մարդիկ կան, ասում են՝ այո, ձեր արածի համար ձեզ պետք է սատկացնել, ինչո՞ւ քրգործ չեն հարուցում: Թե՞ ինչ-որ խաղ կա, ինչ-որ բան են […]

Հարկավոր է աղմուկ բարձրացել /տեսանյութ/

 Վերջերս մամուլում աղմկահարույց  հրապարակումներ եղան   մեր շուկայում սպառվող թռչնամսի որակի  վերաբերյալ։ Ավելին, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտարարեց՝ ուսումնասիրություններ է անցկացրել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ 9 նմուշներից 5-ն ուտելու պիտանի չեն: Անդրադառնալով այս թեմային՝ սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ կան համապատասխան մարմիններ, որոնք պետք է վերահսկոն, որ մեր  շուկայում անորակ […]

Երբ անհրաժեշտ լինի. Ժողովուրդ

Օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադարձել է ապրիլյան պա­տերազմին: Հարցին, թե ապրիլյան պատերազմի արդյունքը որքան էլ մենք մեր ներսում փորձենք հաղթանակ համարել, որ Ադրբեջանը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրը ամբողջությամբ լուծել, այնուամենայնիվ փաստ է, որ մենք կորցրել ենք շատ բարենպաստ դիրքով բարձրագագաթ Լելե թեփեն, ինչո՞ւ հնարավոր չի լինում վերադարձնել այն. […]

Ինչ են ուտում պատգամավոր կանայք. Հայկական Ժամանակ

Օրաթերթը խորհրդարանի կին պատգամավորներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն սննդամթերքի շուկա­յում տիրող գնաճի մասին: ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամա­վորները խուսափում էին պատասխանել: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն ասաց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարծիք պետք է ունենամ: Ձեզ չի անհանգստացնո՞ւմ գնաճը»: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանն էլ տոնական օրերին ընդառաջ տիրող այս գնաճն անընդունելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված