30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Զինված խմբի» գործով կալանավորված ազատամարտիկ Զիմը դիմել է ծայրահեղ քայլի

Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») արդեն մեկ շաբաթ հացադուլի մեջ է:

 Ազատամարտիկը դեկտեմբերի 15-ին դատարանում հացադուլ եւ ջրադուլ էր հայտարարել, հացադուլով նա բողոքում է իր քրեական գործից:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հարություն Սարիբեկյանի շահեր պաշտպան Նարինե Ռշտունին նշեց, որ իր ունեցած տվյալների համաձայն իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է: Պաշտպանը նույնպես վատառողջ է և չի կարողացել այցելել իր պաշտպանյալին:

Նշենք, որ Հարություն Սարիբեկյանը հոկտեմբերին ևս 2 շաբաթ հացադուլի մեջ էր:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր» խմբի անդամներին զենք վաճառելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, նա «Մուխա» տեսակի զենք է վաճառել խմբին: Առաջադրված մեղադրանքում, սակայն, ազատամարտիկն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ