04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կա մի փորձություն, որը միշտ վտանգի է ենթարկում

Կա մի փորձություն, որը միշտ վտանգի է ենթարկում հոգևոր բոլոր ապրումները և մինչև իսկ հովվական գործունեությունը. փորձությունը մտածելու, թե արդյունքները կախում ունեն գործելու և ծրագրելու մեր կարողությունից։ Անշուշտ, Աստված մեզնից ակնկալում է իրական համագործակցություն Իր շնորհին, և հետևաբար՝ հրավիրում է մեզ ներդնելու, Արքայության գործին նպաստող մեր ծառայության մեջ, իմացական և գործնական մեր բոլոր պաշարները։ Բայց […]

Շքամուտքում բնակիչը ենթարկվել է ավազակային հարձակման

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: 2017թ. դեկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են […]

Կռիվ մի՛ արեք, խոզի բուդն էլ մենակ չուտեք. Սեյրան Սարոյանի կոչով ավարտվեց ԱԺ-ի աշխատանքը (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր, ի վերջո, ավարտեց աշխատանքները: Ընդմիջումներից հետո քվեարկվեցին բոլոր հարցերը: Գեներալ Սեյրան Սարոյանն էլ կոչ աչեց կռիվ չանել, շունն ու կատու չլինել, ամանոր շնորհավորել:

Սերժ Սարգսյան թե՞ Կարեն Կարապետյան․ գյուղնախարարը բարկացավ/տեսանյութ/

«Ես ընդհանրապես անտեսում եմ Ձեր հարցերը»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝  արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ում  կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում 2018 թվականի ապրիլից հետո։ Մանրամասները՝ տեսանյութում:

11-րդ ընդմիջումն Աժ-ում. այս անգամ «Դաշնակցության» ձեռամբ

 Ազգային ժողովը 63 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ապա քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 11-րդ ընդմիջումն այս անգամ խնդրեց ոչ թե «Ելք» խմբակցությունը, այլ ՀՅԴ-ը: «Դաշնակցության» քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Պարո՛ն Փաշինյան, թույլ կտա՞ք:  ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ […]

«Պատվաստումները ակտիվ են ընթանում».նախարար/տեսանյութ/

«Պատվաստումները ակտիվ են ընթանում»,-այսօր Կառավարության նիստից հետո արձագանքելով լրագրողի հարցին, թե մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումները ինչ փուլում եմ, ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նշենք, որ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստվելու շուրջ  Հայաստանում բավականին ակտիվ դիմադրություն է նկատվել՝ հիմնավորմամբ, որ պատվաստանյութն անվտանգ չէ եւ կարող է պատվաստված մարդու մոտ առաջացնել առողջության անդառնալի կորուստներ եւ անգամ մահ: […]

Հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի  Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ-ում, ՀՀ  ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյանն իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 20-ին Փարիզում այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ֆրանսիա իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Նախարարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի կարգավորման […]

Թուրքիայի խորհրդարանում հարձակվել են Գարո Փայլանի վրա (տեսանյութ)

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը, վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Փայլանը ֆինանսների նախարար Նաջի Աղբալին կոչ է արել ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատներին վերաբերող օֆշորային գոտիներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված