07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր տեղում է, աշխատում է ճիշտ. Վ. Բաղդասարյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Կառավարության ու օրենսդիր իշխանության մեծամասնության միջև հակասություն կա. այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ երեկ տեղի ունեցեցած միջադեպին:

«Շարժվում ենք ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կարծիքով, որովհետև այդ հանձնաժողովի շրջանակում է գտնվում եզրակացություն տալ, որ այս օրենքի նախագիծը սահմանադրական է, թե ոչ: ԱԺ նախագահն էլ շարժվել է այդ հորդորով: Եթե կան այլ կարծիքներ՝ Արդարադատության նախարարության և պետաիրավական հանձնաժողովի միջև, դրանք մասնագիտական վեճի շնորհիվ կարող են վիճարկել, իսկ վերջնական պատասխանը կարող է տալ Սահմանադրական դատարանը: ԱԺ նախագահն էլ նիստը վարել է կանանոկարագ օրենքի համաձայն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ինքը ցանկանում է զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը, Վահրամ Բաղդասարյանն ասաց.«Դա հիմնականում այն լրատվամիջոցն է գրել, որին ես երկար ժամանակ է՝ հարցազրույց չեմ տալիս: Իմացեք՝ մեր խմբակցությունում, առավել ևս ինձ մոտ, մեկ կանոն է գործում՝ ընկերներին բարձրացնել, այլ ոչ թե իջեցնել: Բարձրացնելուց հետո մենք նորից մտածում ենք իրենց բարձրացման մասին, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր տեղում է, աշխատում է ճիշտ, կարողանում է իր հարաբերությունները ճիշտ պահպանել, և նա կանոնակարգ օրենքից շեղում չի կատարել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ