10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ես շատ ժլատ եմ խոսել ձեռքբերումների հարցում. ՀՀԿ պատգամավոր

«Ես շատ ժլատ եմ խոսել ձեռքբերումների հարցում»,- տարին ամփոփելիս լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, որ միշտ խոսվում է իշխանության, կառավարության ձեռքբերումների մասին, բայց ձախողումների մասին ոչ մի խոսք չի լինում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Երբ ձախողումներ լինում են, պետք է լսած լինեիք, որ այդ մասին ես միշտ բարձրաձայնում եմ: Այս կառավարության աշխատանքը ես բավականին դրական եմ գնահատում, իսկ արդյունքների գնահատականի հետ կապված դեռ շտապողականություն չեմ ցուցաբերում:

Այն մոտեցումները, այն ծրագրերը, այն հիմքերը, որոնք դրվում են ապագայի հանդեպ այս կառավարության կողմից, դրանք բավականին դրական են և ընդ որում պետք է ասեմ, որ որոշակի շոշափելի արդյունքներ կան»:

Նա նշեց, որ այս ամիսների ընթացքում տնտեսության ակտիվությունը կազմում է 7 տոկոս և այդ ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ