28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե դիմեն կքննարկենք. ՀՀԿ-ը՝ «Ելքին» նախագահի պաշտոնը տալուց (տեսանյութ)

«Ե՞րբ են դիմել որ»,-խորհրդարանում լրագրողներին արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու չեն ցանկանում ընդդիմությանը զիջել 2018 թ-ի նախագահի պաշտոնը: «Եթե դիմեն, կքննարկենք, մի հատ պաշտոնապես թող դիմեն, կքննարկենք: Կհետևենք, թե էլ ինչ թեկնածուներ կան, ինչպես է մտածում ընդդիմությունը, մենք  ցանկացած թեկնածուի քննարկման առարկա պետք է դարձնենք մեր խմբակցությունում»,-հավելեց նա:

Նկատենք, որ «Ելք» դաշինքն արդեն հայտարարել է, որ ունենալու է նախագահի սեփական թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը: Նաև նրան աջակցելու հարցով դիմել են «Ծառուկյան» դաշինքին:

Դիտարկմանը, թե ընդդիմությանը լծակներ պետք է տալ, նա արձագանքեց. «Մենք տվել ենք ընդդիմության լծակներն իրենց: Այսօրվա ամբողջ աշխատանքները ցույց տվեցին, որ ԱԺ աշխատանքները խոչընդոտելու ելք չկա»:

Ինչ վերաբերում է կոալիցիան ընդլայնելուն, Վ. Բաղդասարյանը շեշտեց՝ այս պահին ունեն կոալիացիա ՀՅԴ-ի հետ, իսկ համագործակցություն ունեն շատ այլ քաղաքական ուժերի հետ: «Այլ խնդիր է, որ այլ քաղաքական ուժեր համագործակցությունը հասկանում են պաշտոնը, որ կոալիցիայի մեջ մտնեն, որ պաշտոն ստանձնեն, ոչ թե հանուն երկրի, դա ուրի հարց է: Եթե կլինի առաջարկություն, մենք այդ հարցը կքննարկենք: Այն բոլոր քաղաքական ուժերը, որ կցանկանան համագործակցել, մեր դռները փակ են, իսկ կոալիցիայի փոփոխման խնդիր մենք չենք քննարկել, կդիմեն, կքննարկենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ