28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ և հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր: «Ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:  Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում […]

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 60-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած […]

«Սա կողմնակալ եւ հակահայկական հայտարարություն է, որը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին». Շարմազանովը՝ Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին նամակով դիմել է Պարագվայի Հանրապետության Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ, որոնցում խեղաթյուրվում է իրականությունը եւ ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի շուրջ, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի […]

Անի Զախարյանը մայրիկ է դարձել

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն օրեր առաջ մայրիկ է դարձել: Անին արդեն աղջիկ ունի, ում անվանել է Ալեքսանդրա՝ ի պատիվ իր հոր, ում անունն Ալեքսանդր է: Շնորհավորում ենք Անիին՝ ցանկանալով փոքրիկին անհոգ մանկություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Զախարյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել էր, որ հեռացել է քաղաքականությունից որոշ ժամանակով: «Հարգելի հայրենակիցներ, արդեն մի քանի […]

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելանքին դեմ պայքարողները նախարարի մոտ են

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի դեմ պայքարող խմբի անդամներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել: Աջ ղեկով մեքենաների վարորդները ավտոերթ իրացրին՝ Երևանի հարավ–արևմտյան թաղամասից շարժվելով դեպի Տրանսպորտի և կապի նախարարություն:  «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց համար հիմնավոր չէ նման ավտոմեքենաների ներմուծման արգելքը: Նրանք այս պահին հանդիպում են Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:

Վերելակում ավազակային հարձակում են գործել անչափահասի նկատմամբ.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի վերելակում դանակի գործադրման սպառնալիքով 2002թ. ծնված բնակչից հափշտակել է վերջինիս «HUAWEI […]

ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի կողմնակիցներից 2-ը ընդունել են իրենց մեղքը

Վաշինգտոնում շարունակվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և նրա կողմակիցների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով  դատը: «Deutsche welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ գործով 19 մեղադրյալներից 2-ը՝ ազգությամբ թուրք 45-ամյա Սինան Նարինը և 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը ընդունել են իրենց մեղքը: Նշենք, որ բախմանը մասնակից 19 հոգին  (որից 15-ը Էրդողանի թիկնապահներն են) մեղադրվում են […]

Փաստաբանների պալատին ցանկանում են խաղից հանել. ՓՊ նախագահ/տեսանյութ/

«Փաստաբանների պալատն 80-ից ավելի սանկցիաներ է ստացել: ՓՊ խորհուրդը դրանց մեծ մասը կարճել է: Այս առումով, այո, գուցե դատավարական գործընթացի ազդեցության տեսանկյունից ՓՊ-ն պետական մարմինների համար շրջանցելու ենթակա մարմին է, որովհետեւ ՓՊ-ին որեւէ մարմին չի կարող ճնշել: Հետեւաբար, մտածում են՝ գուցե ՓՊ-ին պետք է խաղից դուրս հանել եւ անմիջական ազդեցություն ունենալ փաստաբանի վրա»,-այսօր՝ դեկտեմբերի 22-ին […]

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանի և Վիգեն Խաչատրյանը հաջողություն են գրանցել

Մոսկվայում ավարտված Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում հայ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը մեդալներ են նվաճել առանձին գործիքների վրա վարժություններում, իսկ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը: Հենացատկերում Արթուր Դավթյանը դարձել է ոսկե մեդալակիր: Նա նժույգթափերում և օղակների վրա վարժությունում գրավել է 2-րդ, իսկ զուգափայտերի վրա վարժությունում և բազմամարտում՝ 3-րդ տեղը: Մեր մյուս մարզիկ Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում: Հիշեցնենք, որ Գավաթի խաղարկությանը մասնակցել են 26 երկրների 164 մարմնամարզիկներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված