30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Փորձում էին համոզել, որ դասական երաժշտությունը հետաքրքիր չէ հեռավոր գյուղերում ապրողների համար» /տեսանյութ/

Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տարեվերջյան անփոփիչ ասուլիսով, ամփոփելով մշակութային տարին: «Անցնող տարում 426 մշակութային միջոցառում իրականացավ ամբողջ ՀՀ տարածքում:  Երբ մենք սկսում էինք ծրագիրը, ինձ մեր գործընկերները   փորձում էին  համոզել, որ դասական երաժշտությունը հետաքրքիր չէ հեռավոր գյուղերում ապրողների համար,  այնինչ տեսագրությունները ապացուցեցին հակառակը.  ձմռան ցրտին,  փետրվար ամսին վերարկուներով մարդիկ  հետևում էր Կոմիտասի քառյակի համերգին. […]

Պետծառայողների համար նախատեսված բնակարանների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել

Երեկ հանրային ռադիոն լուր է հաղորդում, որ Երևանի Ադոնցի փողոցում կառուցված և պետծառայողների համար նախատեսված բնակարանների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել շինարարի ու շահառուների միջև, գործը հասել է վարչապետին, մի խոսքով՝ վերջին տարիներին հաճախ հանդիպող դեպքերը կարծես կրկնվում են, երբ մարդիկ երազանքով սպասում են նոր բնակարանի, բայ, մեղմ ասած, քթներից է գալիս։ Դրա համար, […]

Արձանագրել են բոլոր ցավոտ կետերը /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  տարվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց՝ անցնող տարում հուշարձանների պահպանության հետ կապված՝  բավականին շատ  աշխատանքներ են կատարվել, բայց, անշուշտ,  եղան նաև թերացումներ: «Թերացումներ կային շինարարների կողմից. մենք արձանագրեցինք դրանք: Ես կարծում եմ՝  կարևր է, որ լինի բաց, թափանցիկ վերահսկոցղություն, որը կարողացանք այս տարի իրականացնել: Կարևոր է, որ  կարողանանք […]

Կսկսեն դիֆերամբներ ձոնել արդեն Կարեն Կարապետյանին, ինչպես Քոչարյանին, Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքմամբ, սակայն փաստաթղթի շուրջ էյֆորիան և PR-ն ավելի մեծ էին, քան դրա բուն նշանակությունը: «Բայց եթե կարողանայինք լավ աշխատել Չինաստանի, Իրանի  և աշխարհաքաղաքակն մյուս հզոր տերությունների հետ, ուղղակի գերազանց կլիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Կարեն Քոչարյանը 2017-ն ընդհանուր առմամբ հանգիստ տարի որակեց: […]

Ամանորի նախաշեմին բոլորի նյարդերը պարտվեցին, լարվածությունն իջավ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրում կարևորում է արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված ձևակերպումները։ «ԵՄ-ի կողմից ամրագրվել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխան մի բանաձև, ըստ որի՝ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», – այսօր լրագրողների հետ […]

Կողմ կլինեի՝ աջ ղեկով մեքենաներին արգելեն տաքսի ծառայություններ մատուցել

 «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, համակարգող Արթուր Խաչատրյանն ասում է, որ ոստիկանության ներկայացրած ցուցանիշները, որ վթարային իրավիճակներում 10 տոկոս դեպքերը աջ ղեկով մեքենաների պատճառով են, չի համապատասխանում իրականությանը: «Ցանկացած տիպի տրանսպորտային միջոցի կայանման և երթևեկության ժամանակ վարորդն առաջնորդվում է հայելիներով, և դրանք կապ չունեն աջ ղեկի հետ»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա: Ըստ նրա՝ աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման […]

Հայկական ավիափոխադրո՞ղ անորակ ռուսական ինքնաթիռներով

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ազգային փոխադրողի և “ազատ երկնքի” քաղաքականության բացասական հետևանքներից մեկը եղավ այն,որ այդ “ազատ երկինքը” տարրական սեփականաշնորհվել է մեր ռազմավարական գործընկերոջ՝ռուսաստանյան ավիաընկերությունների կողմից…Շատ դեպքերում Երևանից և Գյումրիից ուղևորվողները ինչ-որ երկիր կամ նույնիսկ նույն ՌԴ-ի որևէ քաղաք ուղևորվելու համար այդ անում են “через” Մոսկվա… Արդեն մեկ տարուց ավելի է […]

Դիլիջանում ապօրինի ծառահատումների համար նախկին պաշտոնյան է մեղադրվում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. […]

Երևանում սպանություն է տեղի ունեցել

Այսօր՝ ժամը 12-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում շտապօգնության խումբը Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից իրենց մոտ է տեղափոխել 60-ամյա մի տղամարդու. Henaran.am-ին հայտնել է ստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված