13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017թ. ամառային զորակոչի արդյունքներն ու խնդիրներ են առաջադրվել ձմեռային զորակոչի պատշաճ  կազմակերպման ուղղությամբ:

Հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ինչպես նաև զորակոչի աշխատանքներում ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել «Ես եմ» ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված հարցումների արդյունքներին։ Նախանշվել են նաև ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման աշխատանքները։

Ամփոփելով հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստի աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ձմեռային զորակոչի կազմակերպման և անցկացման առանցքային հարցերի շուրջ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ և ցուցումներ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ