18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Միասին օգնենք Գյումրու անապահով ընտանիքներին /լուսանկարներ/

Գաղտնիք չէ, որ Գյումրիում  բնակվող անապահով ընտանիքների թիվը  մեծ է։ Գյումրեցի մի խումբ երիտասարդներ ստեղծել են նախաձեռնություն՝ փարձելով այդ կերպ ինչ-որ ձևով աջակցել կարիքավոր ընտանիքներին։ 

«Մեր նախաձեռնությունը ներառված չէ ինչ-որ պետական կառույցում։ Նախաձեռնության ղեկավարը Լուսինե Իկիլիկյանն է։ Անհատներով ստեղծել ենք մի թիմ՝ փորձելով օգնել Գյումրու կարիքավոր ընտանիքներին։ Արդեն երրորդ տարին անընդմեջ՝ մենք իրականացնում ենք մեր առաքելությունը՝ տարեկան երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։ Կարիքավոր ընտանիքներին հիմնականում հագուստ և սնունդ տալիս՝ փորձելով ինչո-ր  չափով օգնել նրանց», –  Henaran.am-ի հետ զրույցում պատմեց  վերոնշյալ նախաձեռնող խմբի անդամ, գյումրեցի պարուսույց Արշակ Ամիրյանը։ 

Վերջինս ընդգծեց՝ իրենց մեծապես աջակցում են  անհատները և «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, հատկապես  ֆուտբոլիստներ  Աղվան Դավոյանը և Արտյոմ Միքայելյանը։

«Դեկտոմբերի 26-ից սկսած՝  կայցելենք անապահով ընտանիքներին՝ նկարահանող խմբի ուղեկցությամբ, որպեսզի ժողովուրդը տեսնի, հավատա, որ իրենց տրամադրած օգնությունն, իսկապես, տեղ է հասնում։ Մեզ հետ համագործակցում են «Շիրակ»  և  «Ցայգ» հեռուստաընկերությունները։ Այս հեռուստաընկերությունները միշտ մեր կողքին են», –  աաց Արշակ Ամիրյանը։

Վերջինս ընդգծեց՝ առաջին տարում, երբ նախաձեռնող խումբը նոր է ձևավորվել, խմբի անդամները ընդամենը չորսն են եղել, այնուհետև թիմը մեծացել է։
«Մեզ միացել են նաև դպրոցականները, ուսուցիչնեչը։ Այս տարի աջակցություն ենք ստացել նաև քաղաքապետարանի կողմից։
Մեզ առաջարկել են, որ ՀԿ բացենք, որ ժողովուրդն իմանա, որ այդպիսի ՀԿ կա և կարելի է դիմել տվյալ կառույցին։ Առաջիկայում դրա մասին էլ պետք է մտածել։ Հավատացե՛ք՝ երբ լինում ենք այդ ընտանիքներում, հասկանում ենք, որ նրանց սոցիալական վիճակը շատ ծանր է։ Ես, Աղվան Դավոյանը, Լուսինե Իկիլիկյանը, Աննա Խաչատրյանն արդեն 20 ընտանիք ( 110 անձ ) ենք ցուցակագրել,  վայց, ամենայն հավանականությամբ, այդ թիվը դեռ կավելանա․  այդ ընտանիքներին  պետք է  օգնություն տրամադրենք։ Այժմ ասեմ, թե ինչ սկզվունքներով ենք ընտրել այդ ընտանիքներին․ մենք այդ ընտանիքների տվյալները ստացել ենք «Կարիտաս»  ընկերությունից և  եկեղեցուց։ Այս տարի որոշել ենք նաև վառելիք տրամադրել», – ասաց Արշակ Ամիրյանը։

Վերջինս շեշտեց՝ նրանք, ովքեր կկամենան օգնել անապահով ընտանիքներին, կարող են տրամադրել նույնիսկ օգտագործած հագուստ, եթե, իհարկե, դրանք հնացած, մեկ-երկու անգամ են օգտագործվել և պիտանի են հագնելու համար։  Արշակ Ամիրյանի խոսքով՝ առաջիկայում Ռոստովի հայ համայնքը ևս այս տարի հագուստ են ուղարկելու գյումրեցիներին, իսկ ուղարկվող ապրանքները պահեստավորվում են Գյումրու 3-րդ դպրոցում։ 

Եթե ցանկանում ենք օգնել Գյումրու անապահով ընտանիքներին, կարող եք Ֆեյսբուքով  դիմել Արշակ   Ամիրյանին,   Լուսինե Իկիլիկյանին , կամ զանգահարել  Արշակ Ամիրյանին  093  959  848 ։ 

 

25564582_2032150987066571_2036206513_n 25564751_2032150593733277_1963034934_n 25564820_2032150603733276_2012417727_n 25564512_2032151047066565_1377977587_n 25589936_2032150997066570_78972605_n 25589908_2032151003733236_1700209714_n 25590069_2032151033733233_1182535679_n 20031092_2032150560399947_593254436_n 25593571_2032151000399903_652003081_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ