«Կարագն ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանն այդ թանկացման դեմ ի՞նչ պիտի անի»
Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում էր արձակուրդում, սկսել են գործել «Հարկային» օրենսգրքի փոփոխությունները: «Բայց պաշտոնյաների խորհրդակցւթյունների ժամանակ պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ, ու պետք է ընդառաջ գնալ թանկացումներին, հիմա ո՞ր հարցերում է հնարավոր շտկումներ անել, որ թանկացումները «սուր չչոքեն» քաղաքացիների վզին»,-հարցրեց նա: […]





































