08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ ուտեն աղքատները. Փաշինյանը 4 մթերք ներկայացրեց

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել. «Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները […]

Երկրում նախագահի թեկնածուներ շատ չեն. նախարար

ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում իր և ՀՀԿ-ական պատգամավորների միջև թեժ խոսակցություն է եղել, և որ իրենից կուսակիցները հաշվետվություն են պահանջել ԱԺ-ում ելույթի համար: «Իմ ելույթը հրապարակային է եղել, այն կարող են բոլորը դիտել: Ինձանից որևէ մեկը չէր կարող հաշվետվություն ուզել, […]

Ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ՝ սարսափելի չի. վարչապետ

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսոյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գնաճի տեմպերը որակեց որպես անկառավարելի, որն այնքան է լրջացել, որ խորհրդակցություններ են կազմակերպվել, նաև Աժ-ում լսումներ են հրավիրվել: «Ստացվում է կառավարությունն այնքան հոտառություն ու քաղաքական հեռատեսություն չունե՞ր, որ պաշտոնական թանկացումները չնկատեր, թե՞ ուղղակի լուծումներ չուներ: Թե՞ հերթական անգամ ամեն ինչ թողնում եք ժողովրդի վրա փորձված տխուր ավանդույթին»,-հարցրեց […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունվարի 17-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին: Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Համալսարանականներն իրենց հարցադրումներում անդրադարձել են արձանագրված գնաճին, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրերին, հարկային քաղաքականությանը, համայնքների […]

2018թ.-ը բեկումնային տարի կլինի Արցախի տնտեսության համար. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունվարի 17-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ամփոփելու 2017թ. գործունեության արդյունքները և ներկայացնելու ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը։ Ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ կմեկնարկի Մարտակերտում Շնորհավորելով լրագրողներին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ պետական նախարարը հակիրճ ամփոփել է անցած տարվա տնտեսական արդյունքները և համոզմունք հայտնել, որ 2018 թվականը […]

«Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է շարունակել արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի հետ համատեղ […]

«Կարագն ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանն այդ թանկացման դեմ ի՞նչ պիտի անի»

Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում էր արձակուրդում, սկսել են գործել «Հարկային» օրենսգրքի փոփոխությունները: «Բայց պաշտոնյաների խորհրդակցւթյունների ժամանակ պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ, ու պետք է ընդառաջ գնալ թանկացումներին, հիմա ո՞ր հարցերում է հնարավոր շտկումներ անել, որ թանկացումները «սուր չչոքեն» քաղաքացիների վզին»,-հարցրեց նա: […]

Ոստիկանները բացահայտեցին Նոր Նորքում կատարված սպանությունը

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շատապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի՝ կտրած-ծակած վերքերով:  Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել էին, որ մահացածը առևտրով էր զբաղվում: Նրան դանակահարել էր այդ պահին անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված