Երկաթգիծ կառուցելն ինքնանպատակ չէ. վարչապետ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի աշխատանքներն արդյոք կան և երբ կսկսվեն, հետաքրքրվեց նաև Մեղրու ՀԷԿ-ի և իրանական գազի մասին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ պետք է ֆիքսել, որ տարին կամփոփվի, 10 տարվա տվյալներով Իրանի հետ ապրանքաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմում է 62.5 միլիոն դոլար՝ հաշվի առնելով իրական շուկան, դա չնչին թիվ է: «Իրական շուկայում ունեինք արտահանման ու ներմուծման 9-10 տոկոս չնչին աճ, մենք մեր գործընկերների հետ խոսում ենք, որ շատ անելիք ունենք այստեղ, որովհետև թռիչքային աճի մեծ հնարավորություն կա, ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալիս հույս ունենալ, որ կակտիվանա»,-ասաց նա:
Երկաթգիծը, նրա խսքով, կախված է ապրանքային հոսքից, որը հնարավոր է այդ ճանապարհով իրագործել: «Երկաթգիծ կառուցելն ինքնանպատակ չէ: Մենք դրան կանդրադանանք այն ժամանակ, երբ կատկիվացնենք շուկան»:
Մեղրի ՀԷԿ-ի հետ կապված՝ Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ բանակցությունները բավական երկար են, այս պահին մասնավոր ներդրողի կողմից կա հետաքրքրվածություն, և իրական կողմից կա նոր հետաքրքրվածություն:
Իսկ կլինի արդյոք տրանզիտային գազամուղ, թե չէ, ըստ վարչապետի՝ ժամանակը ցույց կտա: