10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղադրանք է առաջադրվել՝ Ամանորի գիշերը կատարված հանցագործությունը պարտակելու համար

Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ հանցագործությունը պարտակելու համար: 2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի […]

Մենք պետք է հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու  նպատակի և ունեցած հանդիպումների  մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին: Վարչապետի խոսքը ներկայացվում է ստորև. -Կարծում եմ՝ Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները: Եվ […]

Ոստիկանության պետը Հանրապետության Նախագահին զեկուցել է 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Ոստիկանության պետը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումները, հանցագործությունների բացահայտման վիճակը, հետաքննական աշխատանքները և ոստիկանությունում […]

Էդմոն Մարուքյանը բարձրաձայնել է ՀՀ դատական օրենսգրքում փաստաբանների դեմ կիրառվող նոր սանկցիաների ներմուծման մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական ելույթն է ունեցել և կոչ արել Եվրոպական Կոնվենցիայով ամրապնդել փաստաբանների մասնագիտական գործունեության անվտանգության երաշխիքները։ Պատգամավորը ընդգծել  է փաստաբանների կենսական դերն ու նշանակությունը արդարադատական համակարգում՝ որպես գլխավոր դերակատարների ու միջնորդների հանրության և դատարանի միջև։ Էդմոն Մարուքյանը […]

Թրամփը Էրդողանից պահանջել է, որ ռազմական գործողություններն Աֆրինով սահմանափակվեն

Հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց, սիրիական Աֆրին շրջանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահական աղբյուրները նշում են, որ մասնավորապես քննարկվել է Սիրիայում Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ հունվարի 20-ին սկսած «Ձիթենու ճյուղ» ռազմական […]

Այս էլ որերորդ դեպքն է ադրբեջանցիները հարց են տալիս Սերժ Սարգսյանին ու մի լավ հարված ստանում

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Այս էլ որերորդ դեպքն է, հենց նույն ԵԽԽՎ դահլիճում կամ միջազգային այլ բարձր հարթակում Արցախի մասով ադրբեջանցիները հարց են տալիս Սերժ Սարգսյանին ու մի լավ հարված ստանում, ամեն անգամ օգնելով նրան ավելի բացվել այդ հարցի մանրամասներով միջազգային հանրության համար: Եթե […]

Այսօրվանից Երեւանում գործելու է մեկ ընդհանուր դատարան

Այսուհետ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան այլեւս գոյություն չունի, այն կոչվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նսատավայր։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, դատարանում հայտարարել է «Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրելյանը։ Դատավորը նշել է , որ այսուհետ լինելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ 1 […]

«Արմեն Սարգսյանը համախմբող ղեկավար կարող է լինել»

Քաղաքական-հասարակական գործիչ, նախկին մարզպետ Վիգեն Քոչարյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանը լիովին համապատասխանում է այն չափանիշներին, որոնք դրվել են: «Նորմալ է, որ պետության գլուխը պիտի ներկայանալի լինի, պիտի ներսում ներկայանա հանրությանը: Կարծում եմ, որ շատ լավ տարբերակ է ընտրված»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա: Վերջինս կարծում է նաև, որ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ ձայները կլինեն: «Արմեն […]

Մահվան ելքով պատահար Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին

Հունվարի 24-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Մոսկվիչ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Մոսկվիչ»-ի ուղևորը` 1991 թ. ծնված Հայկարամ Մխեյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված