27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Որ մթերքներն են ԳՁՕ պարունակում

Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ. այս մասին այսօր խորհրդարանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործակցության վերաբերյալ լսումների ժամանակ հայտնեց Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում բանջարաբոստանային սերմեր ներմուծվել է 125 կիլոգրամ ընդամենը, իսկ սերմերի շուկան ազատականացված է ՀՀ-ում: Նա հավելեց, որ նախարարությունը որևէ ընկերության հետ չի համագործակցում: «ՀՀ-ում այս պահի դրությամբ չկա որևէ […]

Ուկրաինայում ուղղաթիռ է կործանվել. ուղեւորները զոհվել են /տեսանյութ/

Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքի մոտակայքում ուղղաթիռ է կործանվել։ Դրա բոլոր ուղեւորները զոհվել են, գրում է ТСН.UA-ն։ Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է 3 հոգի: Հայտնի է, որ ուղղաթիռը պատկանել է մասնավոր ընկերության եւ իրականացրել է ուսումնամարզական թռիչք:

«Շնչառական ապարատները հանել են հիվանդների դեմքից…». պահանջում է պատժել «Արմենիա» ԲԿ տնօրենին

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի նախկին՝ հերթապահ բուժքույր Նինել Իվանյանը արդեն 14 տարի՝ կառավարության նիստի օրերին, բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նա պահանջում է հանդիպում կառավարության աշխատակազմի ղեկավար՝ Վահե Ստեփանյանի հետ: Իվանյանը պահանջում է պատժել՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարությանը իրեն անվանարկելով աշխատանքից հեռացնելու համար.«« Շան նման» աշխատանքային գրքույկս հարամել է, գրել է […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հրավերով հունվարի 26-27-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ մի […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ չորս մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կասյան փ. 3, 5 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Նորաշեն թաղ. 14, 15 շենքերը, 10:30-16:30 Մոսկովյան փ. 31 շենքի 12-րդ եւ 13-րդ մուտքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Բայրոնի փ. […]

«Եվ չեն քննադատում Կարապետյանին, և պնդում՝ իրենց առաջնորդը Սերժ Սարգսյանն է». պատգամավոր

«ՀՀԿ-ն դեռևս չի շտապում բացել խաղաթղթերը՝ վարչապետի ընտրության հետ կապված»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով սպասվող քաղաքական իրադարձություններից: «ՀՀԿ-ն և՛ չի քննադատում գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, և՛ պնդում է, որ իրենց առաջնորդը Սերժ Սարգսյանն է: Միևնույն ժամանակ խոսակցություններ ու բամբասանքներ են տարածվում նաև, որ հնարավոր է՝ նաև 3-րդ անձ ի […]

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ անդամներին բացատրել է՝ ինչու չեն կարող ակտիվանալ հիմա. Ժամանակ

ՀԱԿ վարչության անդամները ՀԱԿ վարչության վերջին նիստում հարց են բարձրացրել, թե երբ պետք է կուսակցությունը կրկին անցնի ակտիվ գործողությունների ու նորից վերցնի ընդդիմության առաջնորդի դրոշակը: ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը բացատրել է, որ այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձեւավորելու հնարավորություն չկա, ՀՀԿ-ն ունի խորհրդարանական մեծամասնություն, եւ իրենք չեն կարող անիմաստ հանրահավաքներ անցկացնել, առանց կոնկրետ անելիքի: […]

Այն, ինչ չի կարելի Հայաստանում, թույլատրելի է դրսում. Մարուքյանը չի բոյկոտել. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերին խորհրդարանական «Ելք» խմբակցությունը բոյկոտեց վեցերորդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստի այն հատվածը, երբ ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը։ Ընդդիմադիրները դահլիճ մտան այն պահին, երբ հեռացավ Սերժ Սարգսյանը։ Սակայն պարզվում է, որ այն, ինչ չի կարելի Հայաստանում, թույլատրելի է դրսում։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ, երբ ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված