10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ընտանիքներում դեռահասների խնդիրները պիտի ադեկվատ արձագանք ստանան»

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝    իրենց կենտրոնում նախորդ տարի  215 երեխա են ընդունել։ Համեմատած մյուս տարիների հետ՝ իրենց դիմողների թիվը նվազել է։ «Միտումները, իհարկե,  հուսալի չեն։ Մեզ առավելապես դիմում են ընտանեկան բռնության պատճառով կամ այն պատճառով, որ դեռահասության հետևանքով առաջացած խնդիրներին ադեկվատ արձագանք չի տրվում։ Առաջին […]

Համանախագահները փետրվարին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է Պոպովը: Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հայտնել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

2017 թվականին նվազել են անչափահասների մասնակցությամբ ծանր հանցագործությունների դեպքերը․ Նելլի Դուրյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը  նշեց՝ 2017 թվականին հանցագործություն է կատարել 341 անչափահաս, իսկ նախորդ տարի այս թիվը կազմել է  351:  Նելլի Դուրյանը շեշտեց՝ 2017 թվականին  նվազել են անչափահասների մասնակցությամբ ծանր հանցագործությունների դեպքերը՝  հատկապես ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը: «Անչափահասների կողմից կատարված […]

Երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 28-ը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար դիմում-հայտերի ընդունումը:  Հիշեցնենք, որ դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված […]

Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը Սեֆիլյանի գործով կհարցաքննվեն/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վարչական շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդեց, որպես վկա դատարան բերել «Սասնա ծռեր»-ի  գործով ամբաստանյալ  Վարուժան Ավետիսյանին: «Կարծում եմ՝ այս ամենը կարող է էական նշանակությունունենալ, ինչպես այս գործով իմ պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանի, այնպես էլ մյուս գործով իմ պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանի, նաեւ այս […]

Էդմոն Մարուքյանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերելու Սիրայի տարածքից

Հարգելի գործընկեր, Հունվարի  24-ին  Եվրոպայի  խորհրդի  խորհրդարանական  վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի նիստում հրատապ քննարկվող «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով Լուսավոր   Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել , որում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, քաղաքացիական […]

Դա մեզ չի փրկի. աֆրիկացիները հետամնաց չեն, որ մերժում են ԳՄՕ-ները

Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր խորհրդարանում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հիշեցրեց, որ երբ Աֆրիկայում սովի դեմ պայքարի համար Եվրոպայից ԳՁՕ պարունակում սննդամթերք էր ուղարկվում, ամբողջ Աֆրիկան վեր կացավ, ասաց՝ ձեր ԳՄՕ պարունակող սնունդը մենք չենք ընդունի: Դանիելյանը հարցրեց Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանին, թե […]

Էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների երեխաները. պատգամավոր

 ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն ասում է, որ եթե ԳՁՕ պարունակող մթերքների գնային արժեքը շատ ավելի ցածր է, քան էկոմթերքների, ապա պարզ է, որ ավելի առողջարար է էկոմթերք օգտագործել: Այս մասին նա նշեց այսօր   «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:  Պատգամավորն ասաց, որ հայտարարվում է, որ ԳՁՕ պարունակող սնունդներն ավելի […]

Հրդեհ «Կովկասի Գերուհի» ռեստորանում

Հունվարի 26-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում: Նույն ժամին նշված հասցեից ազդանշան է ստացվել նաև «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով: Հյուրանոցի վերելակի հորանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամիրյան փողոցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված