27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Աֆրինում քրդերի դեմ գործողությունները Թուրքիայում համարում են «ջիհադ»

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ Ալի Էրբաշը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին:  Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նա Թուրքիայի բանակի գործողությունները Աֆրինում որակել է որպես «ջիհադ» («սրբազան պատերազմ»): Թուրքիայի Քոջաելի քաղաքում Ղուրանի ընթերցանության կուրսերի բացման արարաղության ժամանակ նա մասնավորապես ասել է. «Մեր նահատակների հոգիներին հանգստություն լինի, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: […]

Արթուր Օսիկյանն ազատվել է պաշտոնից. հայտնի է փոխարինողի անունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի հրամանգրով Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: ՀՀ նախագահի համապատասխան հրամանգրում ասվում է. «Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` որոշում եմ. Արթուր Օսիկյանին ազատել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից»: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել է […]

«Պատգամավորների որոշ մասն իրենց անձնական բիզնեսին վտանգ են տեսնում» /տեսանյութ/

«Հայաստանի հանրապետությանը պետք է արդեն «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների անվտանգության մասին»  օրենքը, որը կկանոնակարգի գենետիկորեն ձևափոխվեծ սերմերի և օրգանիզմների ազդեցությունը ոչ միայն շրջակա միջավայրի, այլ նաև մարդու առողջության սննդի անվտանգության, գյուղատնտեսական նշանակությամբ հողերի վրա»,-այսօր՝ հունվարի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը: «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների […]

«Տասնյակ տարիների մտերիմ ընկերներ են եղել Արմեն Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը» (տեսանյութ)

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ասում է, որ օդի մեջ շրջանառվող լուրերը, թե Արմեն Սարգսյանի ու Վազգեն Սարգսյանի մեջ հակասություններ են եղել, լրիվ հերքվեցին Վազգեն Սարգսյանի եղբայրների հայտարարություններով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռազմիկ Դավոյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանը չի եղել պատճառը, որ Արմեն Սարգսյանը հեռացել է իր վարչապետի պաշտոնից: «Տասնյակ տարիների մտերիմ ընկերներ են եղել: Լոնդոն գնալուց […]

Ոչ կոռուպցիայի մեջ է խառնված, ոչ ուրիշ բանի. Ռ. Դավոյան

«Մեր ամենամեծ ձեռքբերումը Ղարաբաղն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ըստ նրա՝ Ղարաբաղի ազատագրումից բացի պարծենալու միակ բանը հայոց բանակն է, որը տարիների ընթացքում դարձավ լուրջ բանակ: «Հիացած եմ մեր բանակով, ուրիշ բան, որ սպասարկումը, ղեկավարությունը, դեպքեր եղան ապրիլից հետո, երբ իմացանք՝ ինչեր են եղել, այդ ամենն այլևս չկրկնվի: Մենք մեր երեխուն սահման […]

Բուհական խորհուրդներում չեն կարող լինել քաղաքական գործիչներ. փորձագետը մանրամասնում է/տեսանյութ/

«Եթե նայում ենք որպես փաստաթուղթ՝ օրենքը իսկապես շատ լավն է և բավական ճկուն է: Նկատելի է, որ կատարվել է բավականին մեծ աշխատանք: Նկատելի է, որ Հայաստանի կրթական համակարգը փորձ է արվում մոտեցնել եվրոպական համակարգին»,-այսօր՝ հունվարի 29-ին «Հենարան» մամաւոլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, ասաց կրթության ոլորտի […]

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: «2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված