27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բուհական խորհուրդներում չեն կարող լինել քաղաքական գործիչներ. փորձագետը մանրամասնում է/տեսանյութ/

«Եթե նայում ենք որպես փաստաթուղթ՝ օրենքը իսկապես շատ լավն է և բավական ճկուն է: Նկատելի է, որ կատարվել է բավականին մեծ աշխատանք: Նկատելի է, որ Հայաստանի կրթական համակարգը փորձ է արվում մոտեցնել եվրոպական համակարգին»,-այսօր՝ հունվարի 29-ին «Հենարան» մամաւոլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Մասնագետը նշեց նաև, որ նախագծով հնարավորություն է տրվում նաև մինչև ութ տարի սովորել. «Այսինքն կարող է վերցնել ուսման ավելի թեթև տեմպ: Այն կրեդիտները, որն ուսանողը հավաքում է չորս տարում, կարող է հավաքել մինչև  ութ տարում, եթե օրինակ աշխատում է ուսանողը, կարող է թեթև բեռնվածություն վերցնել, բայց ուշ ավարտել»,-նշեց Սերոբ Խաչատրյանը:

Փորձագետը ամենակարևոր փոփոխություններից է համարում, որ բուհական խորհուրդներում չեն կարող լինել քաղաքական գործիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ