30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչ կոռուպցիայի մեջ է խառնված, ոչ ուրիշ բանի. Ռ. Դավոյան

«Մեր ամենամեծ ձեռքբերումը Ղարաբաղն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ըստ նրա՝ Ղարաբաղի ազատագրումից բացի պարծենալու միակ բանը հայոց բանակն է, որը տարիների ընթացքում դարձավ լուրջ բանակ: «Հիացած եմ մեր բանակով, ուրիշ բան, որ սպասարկումը, ղեկավարությունը, դեպքեր եղան ապրիլից հետո, երբ իմացանք՝ ինչեր են եղել, այդ ամենն այլևս չկրկնվի: Մենք մեր երեխուն սահման ենք ուղարկում, ամեն ինչ պետք է անենք, որ զոհ չլինի, երեխան հոգեբանական դժվար վիճակում չհայտնվի »,-հավելեց Գասպարյանը:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը համաձայն է  Դավիթ Գասպարյանի հետ՝ բանակն ամենամեծ ձեռքբերումներից է: «Էլի ունենք խոշորագույն ձեռքբերում, ցեղասպանության միջազգայնացումը, այդքան երկրների կողմից հզոր արձագանքը, թեպետ դա հարցի վերջնական լուծում չէ: Այսօրվա նախագահը, աշարահում բան չմնաց, որ չուղղորդի ցեղասպանության ճանաչմանը՝ սկսած Հռոմի պապի այցից: Բոլոր երկրների ղեկավարներն էլ ասելու են ցեղասպանություն բառը, բաց ամենակարևորը, որ Թուրքիան պետք է բերանի բացի: Բանակը շատ բարձր եմ գնահատում, ամենաբարձր գնահատականներով խոնարհվում եմ բանակի առջև »,-նկատեց նա:

Ռազմիկ Դոյանի համոզմամբ՝ հոգեբաններ պետք են բանակին, դրանք պետք է լինեն բարձր մտավորական մարդիկ, օրինակ՝ ինքնասպանությունների մի մասը բանակում իրար հետ չներվելու արդյունք են, մեկը մյուսի նկատմամբ գերակայությունների դրսևորվելու արդյունք են, ինչն աններելի է: «Դրա համար սպայական կազմն ինքն էլ հոգեբանների կարիք ունի:

Բուժհիմնարկաները պետք է նաև իդեալական վիճակի բերվեն »,-հավելեց բանաստեղծը:

Նրա խոսքով՝ նաև այսօրվա Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անբիծ կենսագրություն ունի, ոչ կոռուպցիայի մեջ է խառնված, ոչ ուրիշ բանի, ինչքանով ինքն է  տեղյակ:

Դավիթ Գասպարյանն էլ ասաց, որ պատրաստակամ երիտասարդներ ունենք բանակում, բայց մենք էլ պիտի իմանանք, թե ինչպես ծառայենք մեր զինվորին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ