10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը 30-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […]

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 28-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 30-ի և փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Հունվարի 29-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև […]

Հայաստանը Կալիֆոռնիայի օրինակով կավելացնի մաքուր էներգիայի արտադրությունը

Կալիֆոռնիա նահանգը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից մեկն է, իսկ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցնում է Կալիֆոռնիայի կողմից նախաձեռնված շրջակա միջավայրի պահպանության համաժողովը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Անցած քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գիրքը, ներկայացվեց մաքուր էներգիայի արտադրությունն ու սպառումը խթանելու նահանգի փորձը: Ելույթ ունենալով քննարկմանը ներկա արտերկրյա դիվանագետների եւ բնապահպան […]

Ով ինչքան հող է տվել ու ու՞մ. ազատամարտիկը բացում է փակագծերը /տեսանյութ/

«Չգիտեմ սկզբից, ով ինչքան հող է տվել ու ու՞մ….բայց հող չունենք տալու` հայերս»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտկ, «Հայդուկ» ջոկատի փոխհրամանատար Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը մանրամասնում է ու բացում փակագծերը: Մանրամասները` տեսանյութում:

ՇՊՀ-ի հերթական բացահայտումը: Ճապոնիային հետաքրքրում է հայկական գյուղմթերքը, գինին, կոնյակն ու մեղրը

Գյումրի էր այցելել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Էյջի Տագուչին։ Նա, նախ այցելեց Շիրակի պետական համալսարան,  ծանոթացավ համալսարանի հնարավորություններին՝ մասնավորապես շքեղ կառուցված դահլիճին ու բանականության բանալի սենյակին, որն ավելի շատ հիշեցնում է  բարձրակարգ սրճարան, քան բանականության ու գիտատեխնիկական հնարավորություններով լի «բանականության բանալու»: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը նշեց, որ բուհի օտար լեզուների […]

Ախր տեսնում ենք…

«Եթե մեր քաղաքական դաշտում հայտնվեն այնպիսի ուժեր, որոնց շուրջը ժողովուրդը կկարողանա համախմբվել, ապա կարելի է ասել, որ այս շրջանում կկարողանանք ինչ-որ արդյունքի հասնել»,-Henaran.am-ի  հետ զրույցում ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Վերջինս շեշտեց՝  այսօր մեր քաղաքական դաշտում պետք են այնպիսի ուժեր, որոնք չեն կոտրվի՝ անկախ ամեն ինչից: «Ընդդիմության ձևն էլ հարյուր ձևի փոխվեց: Ոչ մի բանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված